Հասարակական կազմակերպությունները ռուսական օրենքը չեղարկելու պահանջով դիմում են Սահմանադրական դատարան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի սահմանադրական դատարանի դատավորները

Հասարակական կազմակերպությունները այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը չեղարկելու պահանջով դիմում են Վրաստանի Սահմանադրական դատարան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նախապատրաստվում հայց և մանրամասները, այդ թվում, թե որ խնդրահարույց հոդվածների գործողության կասեցման պահանջ կներկայացվի, հայտնի կդառնա առաջիկայում։

«Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները շարունակում են իրավական պայքարը ռուսական օրենքի դեմ։ Մենք հայտարարում ենք, որ չենք ապրելու ռուսական օրենքի կանոններով և օգտագործելու ենք ներպետական ​​և միջազգային բոլոր մեխանիզմները՝ խոչընդոտելու դրա գործունեությունը, մինչև օրենքը անվերապահորեն կչեղարկվի։

Դրա համար մենք հայց ենք պատրաստում, որը կներկայացնենք Վրաստանի Սահմանադրական դատարան և կդիմենք առաջիկայում։ Սահմանադրական դատարանը կարող է գործել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններով և կասեցնել օրենքի համապատասխան հոդվածների գործողությունը։

Սակայն, մենք Սահմանադրական դատարանը չենք համարում մեր իրավական պայքարի միակ ճանապարհը։ Եթե ​​Սահմանադրական դատարանը չգործի ժամանակին և Սահմանադրության շրջանակներում, մենք կկիրառենք այլընտրանքային իրավական մեխանիզմ։ Միաժամանակ մենք պատրաստվում ենք բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որին կդիմենք համապատասխան ժամանակին։

Բոլոր հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները կարող են դառնալ այս պայքարի մասնակից և միանալ մեզ։ Միասին հաղթելու ենք։ Ո՛չ ռուսական օրենքին: Այո՛ Եվրոպային»,- ասված է համատեղ հայտարարության մեջ, որն այսօրվա ճեպազրույցում ընթերցել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Քուրդովանիձեն։

«Սահմանադրական դատարանը լիակատար իրավունք ունի կասեցնելու խնդրահարույց հոդվածները, օրենքը, մինչև այն վերջնականապես կչեղարկվի, և դա անպայման կլինի, քանի դեռ չի վնասել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, հասարակությանը, այս երկրին։ Դատարանը դրա համար բավական ժամանակ ունի»,- ասել է Քուրդովանիձեն։

Այսօր վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ուսումնասիրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, և խորհրդարանի ընդունած օրենքը «լիովին համապատասխան է դրան»։ Կոբախիձեն ասել է, որ մինչև հարցի իրավական քննարկումը օրենքի կասեցումը քաղաքական որոշում է, և հույս է հայտնել, որ Ստրասբուրգի դատարանը քաղաքական ազդեցության տակ չի հայտնվի։

«Վրացական երազանքը» մայիսի 28-ին հաղթահարեց ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն և վերջնականապես հաստատեց այն 84 ձայնով։ Օրենքն ուժի մեջ կմտնի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությունից հետո։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):