Բաթումիում բնակվող հաշմանդամ ակտիվիստ, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի հակառակորդ Դեա Էրեմաշվիլին արդարադատության նախարարությանը մեղադրում է իր իրավունքները ոտնահարելու մեջ։ Ինչպես ասում է նա, ռուսական օրենքի հիման վրա ստեղծված հատուկ ռեգիստրում հրապարակվել են իր՝ որպես ֆիզիկական անձի հատուկ կատեգորիայի տվյալները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Անկախ ապրելու կոալիցիոն կենտրոնը, որի հետ ես համագործակցել եմ, գրանցվել է, այսպես կոչված, օտարերկրյա ազդեցության ռեգիստրում, որի հիման վրա օրենքով սահմանված ողջ տեղեկատվությունը տրամադրել է Արդարադատության նախարարությանը, սակայն Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը և իմ անձնական տվյալները՝ անուն, ազգանուն և կազմակերպությունից ստացված աշխատավարձը հրապարակել է, ինչը օրենքի խախտում է։
Այս ամբողջ ժամանակահատվածում մենք լսում էինք, որ մեզ վրա որպես անհատներ չի ազդում ռուսական օրենքը, և, հետևաբար, մեր անձնական տվյալները վտանգված չեն, քանի որ կար արդարադատության նախարարի հատուկ հրահանգ: Սա էին պնդում նաև Սահմանադրական դատարանում, բայց ինչպես երեկ տեսա, իմ տվյալները հայտնվել են ռեգիստրում»,- ասում է Էրեմաշվիլին։
Նրա խոսքով, «Անկախ կյանքի կոալիցիոն կենտրոնը» գրանցվել է ռեգիստրում շահառուների մասին հոգ տանելու շարժառիթով, սակայն հասարակական կազմակերպությունը խախտել է իր իրավունքները։
Ակտիվիստի խոսքով՝ պետությունը պարտավոր էր փակել անձնական տվյալները, սակայն հրապարակել է դրանք բացահայտ՝ դրանով իսկ խախտելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածները։ Նշված հոդվածները վերաբերում են տվյալների մշակման հատուկ կատեգորիային, որն առանց սուբյեկտի համաձայնության չի թույլատրվում։ Դեա Էրեմաշվիլին կոչ է անում արձագանքել Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը և պահանջում է կանխել օրենքի խախտումը։
«Ես մատնանշեցի պետության կողմից տեղեկատվության հատուկ կատեգորիայի խախտումը և պահանջեցի արձագանքել։ Հինգ աշխատանքային օրից պետք է պատասխան տան, ես կսպասեմ։ Եթե չարձագանքեն, ես կդիմեմ դատարան և կպահանջեմ բարոյական վնասի փոխհատուցում` 41 լարի, 41 թեթրի»,- ասում է Դեա Էրեմաշվիլին։
Մայիսի 28-ին, չնայած միջազգային գործընկերների կոչերին և բազմահազարանոց բողոքի ցույցերին, «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահի վետոն և վերջնական ընդունեց ռուսական օրենքը։ Օրենքը «օտարերկրյա ուժի շահերի կրող» է հռչակում բոլոր այն հասարակական կամ լրատվական կազմակերպություններին, որոնց եկամուտի 20%-ից ավելին ստացվում է միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից և նրանց պարտավորեցնում գրանցվել։ Օրենքի կիրարկման նպատակով Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում ստեղծվել է ֆինանսական հայտարարագրերի բաժին և գործարկվել է «Օտարերկրյա ուժի շահեր կրող կազմակերպությունների ռեգիստր»։
Այս պահին այսպես կոչված գործակալների ռեգիստրում կամավոր գրանցվել է շուրջ 500 կազմակերպություն, ինչը կազմում է ՀԿ-ների ընդհանուր թվի մոտ 1․5%-ը։
Ռուսական օրենքը, որը դադարեցրել է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, բողոքարկվել է Վրաստանի Սահմանադրական դատարանում։ Բողոք է ուղարկվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ այն չեղարկելու պահանջով։