Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել «Պուբլիկա»-ի, «Տաբուլա»-ի և «Ապրիլի»-ի լրագրողներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Ապրիլի Մեդիա

Խորհրդարանի մոտ ռուսական օրենքի դեմ տեղի ունեցած ցույցի լուսաբանման ժամանակ հատուկ նշանակության ջոկատի անդամները ծեծի են ենթարկել «Պուբլիկա», «Տաբուլա» և «Ապրիլի» առցանց հրատարակությունների լրագրողներին՝ Ալեքսանդր Քեշելաշվիլիին, Գիորգի Բադրիձեին և Գիորգի Բասխաջաուրիին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ալեքսանդր Քեշելաշվիլիի խոսքով՝ նա ասել է, որ լրագրող է, սակայն իրեն միևնույն է՝ ծեծել են։

«Երբ դուրս եկան ու սկսեցին ձերբակալություններ անել, ես գնացի նրանց ուղղությամբ, սովորականի պես նկարեցի։ Երբ ետ նայեցի, իմ կողմ եկան դիմակավորված անձինք, որոնք ինձ խանգարեցին աշխատել, ծածկեցին հեռախոսս, հետո մեկ ուրիշը եկավ ու հարվածեց ինձ, հեռախոսը խլեցին։ Բացատրեցի, որ լրագրող եմ, սկզբում չէին հասկանում, հետո որոշ մարդիկ հասկացան, ասացին, որ վերադարձնեն։ Երբ առաջին անգամ էի նկարում, բացատրեցի, որ լրագրող եմ, բայց, չնայած դրան, մեկը եկավ ու հարվածեց ինձ»,- «Պիրվելի» հեռուստաընկերությանը պատմել է լրագրողը։

«Տաբուլա»-ի խմբագիր Լևան Սուտիձեի խոսքով՝ հատուկ նշանակության ջոկատի անդամները Ժվանիայի փողոցում ծեծի են ենթարկել լրագրող Գիորգի Բադրիձեին և խլել նրա բջջային հեռախոսը, երբ վերջինս նկարահանում էր հանրահավաքը։

«Չնայած հեռանալու իմ խնդրանքին՝ Գիորգին շարունակել է աշխատել գրասենյակային բջջային հեռախոսով, որը նույնպես փորձել են խլել և ետ է վերցրել։ Վերջին մասը նկարահանել են։ Ի պաշտպանություն ռուսական, խոզի ռեժիմի՝ հատուկ ջոկատայինները իրենց վայրենի է պահում»,- Facebook սոցիալական ցանցում գրել է «Տաբուլա»-ի խմբագիրը։

Լրագրողի նկատմամբ բռնությունների մասին գրում է նաև «Ապրիլ Մեդիան»։ Ըստ հրատարակության՝ Գիորգի Բասխաջաուրին, ով լուսաբանում էր խորհրդարանում ընթացող գործընթացները, ենթարկվել է ֆիզիկական բռնության հատուկ ջոկատայինների կողմից։ Վերջինիս նաև հայհոյել են։

Գիորգի Բասխաջաուրին ասում է նաև, որ հատուկ ջոկատայինները բռնություններ են սկսել, երբ լարվածություն կամ բախում չի եղել, և տարածքում քիչ մարդ է մնացել։

Մոտավորապես ժամը 01:00-ին ռուսական օրենքի դեմ հավաքված խաղաղ ցուցարարները հանկարծակի և առանց նախազգուշացման հարձակման են ենթարկվել։ Խորհրդարանի հարակից փողոցներում ու պուրակներում հատուկ նշանակության ջոկատի անդամները հետապնդել են քաղաքացիներին և ֆիզիկական բռնության ենթարկել նրանց։ Քաղաքացիները պնդում են, որ հատուկ ջոկատայիններն իրենց նույնպես բանավոր վիրավորել են։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։