Հավանաբար կսկսեն Աբխազիայի ճանաչմամբ. Սարջվելաձեն Իվանիշվիլիի մերձավորների նկատմամբ պատժամիջոցների մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Այդ որոշումները կայացնողները այն մարդիկ են, ովքեր փորձում էին երկրորդ ճակատ բացել Վրաստանում։ Քանի որ ուղղակի պահանջներով չկարողացան հասնել այդ նպատակին, այժմ կարծես թե գտել են այս ռազմավարությունը։ Գերատեսչությունից, որի ղեկավարը ոչ վաղ անցյալում դուրս եկավ և հայտարարեց, որ պետք է երկրորդ ճակատ բացել Վրաստանում, պետք է սպանվեն վրացի կանայք ու երեխաները, իսկապես զարմանալի ոչինչ չկա, և ոչ մի շղթա չի կորել հետևողականության մեջ։ Նման լուծումներ ընտրելը վատ է։ Ես չգիտեմ, թե ինչ սպասել դրանից հետո: Նրանք հավանաբար կգնան այն ճանապարհով, որ կճանաչեն Աբխազիան կամ այլ տարօրինակ որոշում կկայացնեն։ Մի պետությունում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը վստահված է Զուրաբ Ադեիշվիլիին, կարող է թվալ, որ պատժամիջոցները պետք է կիրառվի մեկի նկատմամբ, ով հնարավոր է մեղավոր չլինի որևէ հանցագործության մեջ»,- այսպես է անդրադարձել Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ, «Վրացական երազանքի» անդամ Միխեիլ Սարջվելաձեն Ուկրաինայի կողմից Բիձինա Իվանիշվիլիի եղբոր և մերձավոր ազգականների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու փաստին:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցների մասին որոշումը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն ընդունել է հոկտեմբերի 19-ին։ Պատժամիջոցները նախատեսում են այնպիսի տնտեսական սահմանափակումներ, ինչպիսիք են ակտիվների արգելափակումը, առևտրային գործառնությունների կասեցումը, տարանցումը, թռիչքները և ռեսուրսների փոխանցումը Ուկրաինայի տարածքում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարումը, պետական ​​գույքի սեփականաշնորհմանը մասնակցությունը, հողի գնումը և այլն: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել անմիջապես։

«Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր Իրակլի Զարքուան ասել է, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ցուցակը հիմնավորված չէ, և Զելենսկին «մարազմ» է ստորագրել. «Խորհրդի ղեկավարը Դանիլովն է։ Գիտե՞ք ով է Դանիլովը։ Նա, ով մեզ կոչ էր անում Վրաստանում երկրորդ ճակատ բացել և երեխաներին ու կանանց սպանել։ Երբ մերժվեց, բնականաբար, հիմա էլ այս ձևո՞վ են մեզ փորձում շանտաժի ենթարկում։ Դրանո՞վ են մեզ վախեցնում: Իսկ հիմա նրանք մոտեցան Իվանիշվիլիի ընտանիքին, շանտաժի ենթարկեցին, քանի որ Իվանիշվիլին թույլ չտվե՞ց նրան երկրորդ ճակատ բացել, սա՞ է իրականությունը, սա՞ է ճշմարտությունը»,- ասել է Զարքուան։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն նույնպես Ուկրաինայի որոշումը շանտաժ է գնահատել։ Հարցին, թե հնարավոր է, որ դրանից հետո Բիձինա Իվանիշվիլին ընդգրկվի պատժամիջոցների ցուցակում, Կոբախիձեն պատասխանել է. «Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու։ Ո՛չ Դանիլովը, ո՛չ մյուսները չեն կարողանա դրան հասնել»:

Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի քաղաքացիների, Բիձինա Իվանիշվիլիի եղբոր՝ Ալեքսանդր (Ադիկո) Իվանիշվիլիի, նրա եղբոր կնոջ՝ Քեթևան Խարաիձեի, զարմիկի՝ Ուչա Մամացաշվիլիի և նրա որդու՝ Տիտե Մամացաշվիլիի նկատմամբ։ Իվանիշվիլիի և նրա շրջապատի 11 անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքը հրապարակվել էր սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի կառավարության աջակցությամբ ստեղծված «Պատերազմ և պատժամիջոցներ» պորտալում։ «Վրացական երազանքի» հիմնադիրն ու նախկին վարչապետը պորտալում նշվում է որպես օլիգարխ և Վրաստանի ոչ ֆորմալ կառավարիչ: Պորտալում տեղադրված տեղեկության համաձայն՝ Բիձինա Իվանիշվիլին լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը Ռուսաստանում և Վրաստանում՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու հարցերում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):