Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, երկու հայ զինծառայող է զոհվել, կան նաև վիրավորներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ադրբեջանի իշխանությունը Հայաստանին մեղադրում է սադրանքի մեջ և կատարվածի պատասխանատվությունը դնում է երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Ըստ նրանց՝ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի սահմանամերձ գոտում հայ զինվորականները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը նշում է, որ փետրվարի 13-ին Պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները ի պատասխան «երեկվա սադրանքի» «վրեժխնդիր գործողություն» են իրականացրել, ինչի արդյունքում ամբողջությամբ ավերել են Ներքին Հանդ բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետը։
«Հայկական կողմի այս սադրանքը լուրջ հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Միևնույն ժամանակ, այն փաստը, որ նմանատիպ սադրանք տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ ԵՄ առաքելությունը դիտարկումներ է անցկացնում, լուրջ հարցեր է առաջացնում այդ առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայ զինվորականների կողմից կրակ բացելու Ադրբեջանի մեղադրանքը։
Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն է։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 09:30-ի դրությամբ Ներքին Հանդի տարածքում կրակոցները դադարել են։
