Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի այս հարցում։ Տեղեկացրել ենք, որ Զվարթնոց օդանավակայանում ծառայություններ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե ինչո՞ւ նման անհրաժեշտություն առաջացավ, Գրիգորյանը պատասխանել է, որ անկախության շրջանում Հայաստանը ներուժ է ձեռք բերում տարբեր ուղղություններով, և այս պահին ունի օդանավակայանն ամբողջությամբ վերահսկելու ներուժ։
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումը ներառում է 4 սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոցի» միջազգային օդանավակայանում։ Հայաստանում ռուս սահմանապահների ներկայության հիմք է հանդիսանում 1992 թվականին ստորագրված միջպետական պայմանագիրը։
Օրեր առաջ այս հարցին անդրադարձել էր նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ «ճիշտ կլինի», որ ռուս սահմանապահները հեռանան օդանավակայանից։ «Մենք ինքներս ենք պաշտպանելու մեր երկրի սահմանները, և ես վստահ չեմ, որ նրանք կպաշտպանեն»,- նշել է Սիմոնյանը։ Այս հայտարարությունը «ոչ բարեկամական պահվածքի» օրինակ է որակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Փետրվարի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) փաստացի սառեցված է։ Փաշինյանը վկայակոչել է այն փաստը, որ 2021-2022 թվականներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների ժամանակ, կազմակերպությունը «չի կատարել իր անվտանգության պարտավորությունները» Հայաստանի նկատմամբ։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի փակման հարց «օրակարգում չկա»։