Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ երկու երկրների միջև առանց վիզայի ճանապարհորդությունն էլ ավելի հեշտացել է, և այսուհետև քաղաքացիները սահմանը կկարողանան հատել կենսաչափական նույնականացման քարտերով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Սա իսկապես շատ կարևոր է երկկողմ այցերը խթանելու առումով։ Բայց կլինեն նաև որոշ ուղեկցող ռիսկեր, որոնց շուրջ մենք կաշխատենք մեր վրացի գործընկերների հետ»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:
«Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, այդպես արտացոլված է նաև կառավարության ծրագրում: Գործնականում ևս պարբերաբար տեղի են ունենում շփումներ, ինտենսիվ կապեր կան բոլոր համապատասխան գործընկերային գերատեսչությունների միջև: Վրաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է: 2019 թվականին 1 միլիոն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել: Համավարակի ընթացքում հետընթաց է արձանագրվել, և, կարծում ենք, առաջիկայում դինամիկան կվերականգնվի»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ 2011 թվականին Հայաստանից Վրաստան է ժամանել մոտավորապես 562 հազար այցելու, իսկ 2019 թվականին արդեն 1 միլիոն 365 հազար այցելու։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Այցի շրջանակներում Վրաստանի և Հայաստանի վարչապետների գլխավորությամբ տեղի է ունեցել Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ, ինչպես նաև երկկողմ՝բարձր մակարդակի հանդիպումներ։
