Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի մայրը՝ Գայանե Հակոբյանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Մայիսի 17-ին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հայտնել է, որ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է պատերազմում զոհված զինվորների ծնողների կողմից։ Ավելի ուշ Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է փաստը և հայտարարություն հրապարակել՝ հիմնվելով Աշոտ Փաշինյանի ցուցմունքի վրա։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ իրեն առևանգելու փորձի մասին ոստիկաններին հայտնել է վարչապետի որդին։ Նրա վարկածով՝ վերաքննիչ դատարանի մոտ իրեն են հանդիպել մահացած զինվորների ծնողները և սկսել են բղավել: Նրանցից մի կին, նրան առաջարկել է նստել մեքենան և զրուցել։
«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ»,- հայտնում է Քննչական կոմիտեն:
Հետաքննության տվյալներով՝ խաչմերուկներից մեկում, երբ կինը դանդաղեցրել է արագությունը, Աշոտ Փաշինյանը բացել է մեքենայի դուռը և դուրս նետվել։ Ըստ տուժողի՝ իր ոտքի կանգնելուց մի քանի վայրկյան անց իրեն է բախվել սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ նստած են եղել այն ծնողները, որոնք նրան հանդիպել են նաև վերաքննիչ դատարանի մոտ։
Ոստիկանությունը Գայանե Հակոբյանի հետ ձերբակալել է ևս երեք տղամարդու, սակայն հարցաքննությունից հետո նրանք ազատ են արձակվել։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ հանցագործություն չի եղել, քանի որ Աշոտ Փաշինյանն իր կամքով է նստել մեքենան։ Նրա խոսքով՝ հարցաքննության ժամանակ զոհված զինծառայողի մայրը իրեն վատ է զգացել, ինչի պատճառով ոստիկաննությունից նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին պատերազմը Լեռնային Ղարաբաղում սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և ավարտվել նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հրադադարի համաձայնագրով։ Պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 7 000 զինվոր և 170 խաղաղ բնակիչ, ավելին՝ վիրավորվել։ Պայմանագրի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի զգալի մասի և հարակից յոթ տարածքների նկատմամբ, որոնք 1994 թվականից գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։
Հասարակության մի մասը քննադատում է Նիկոլ Փաշինյանին համաձայնագիրը ստորագրելու համար, նրան դավաճան է համարում և մեղադրում՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մեջ։