Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Զինված ուժերի ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ։
Իր հերթին, Ադրբեջանի ՊՆ-ն կրակ բացելու մեջ մեղադրում է հայկական կողմին։
«Հոկտեմբերի 3-ի երեկոյան և լույս 4-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի՝ Քելբաջարի և Թովուզի ուղղությամբ։ Նշված ուղղություններում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ։ Իրավիճակի կանխամտածված սրման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - հայտարարել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը սրվել է օգոստոսին։ Օգոստոսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչին քաղաքում, ինչպես նաև վերահսկողություն է հաստատել Զաբուխ և Սուս գյուղերի վրա։ Նշված տարածքները 1992 թվականից հետո վերահսկվում էին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Հանրապետության կողմից։ Օգոստոսի 31-ին Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Բրյուսելում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով հայտարարել է, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև սահմանների սահմանազատումը և իրավիճակի կայունությունն ապահովելու ուղիները։ Կողմերը պայմանավորվել են նույն ձևաչափով հանդիպել նաև նոյեմբերին։
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսվեց զինված հակամարտությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, մարտերի արդյունքում զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, իսկ Ադրբեջանը կարողացել է գրավել 10 քառակուսի կիլոմետր հայկական տարածք։ Զոհեր են եղել նաև ադրբեջանական կողմից:
Սեպտեմբերի 14-ին Փաշինյանի հայտարարությունից հետո զանգվածային բողոքի ցույց տեղի ունեցավ Երևանում։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետը պարզաբանեց, որ երբեք չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը որևէ կերպ կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Խոսքը Ադրբեջանի պահանջի մասին է՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի տարածքով ունենալ այնպիսի տնտեսական միջանցք, որ հայկական կողմը չստուգի տրանսպորտային միջոցներն ու բեռները: