Հունիսի 11-ին Երևանում կայացած հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության համաձայն՝ Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման գործում առկա առաջընթացը և ձևակերպել գալիք տարում կապերի խորացման տեսլականը։ Ըստ կողմերի՝ նշված տեսլականը կձևակերպվի փոխըմբռնման հուշագրով, որը երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնի ռազմավարական գործընկերության հանձնաժողովի։
Հանդիպմանը Հայաստանն ու ԱՄՆ-ը դրական են գնահատել համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի ընթացիկ բարեփոխումների և ժողովրդավարական առաջընթացի, նշվել է Հայաստանի ձգտումը սերտ համագործակցության եվրաատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ։ Կողմերը քննարկել են նաև էներգետիկ անվտանգության, պատժամիջոցների, արտահանման վերահսկողության և անվտանգության հարցերում համագործակցության ընդլայնումը։
«Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է շարունակել օգնություն տրամադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու համար։
«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ռազմավարական երկխոսությունն ընդգծում է Հայաստանի հետ մեր երկկողմ գործընկերությունը։ Մեր քննարկումները կենտրոնացած էին ժողովրդավարական զարգացման, տնտեսական դիվերսիֆիկացիայի, պաշտպանական բարեփոխումների և եվրաատլանտյան համագործակցության վրա»,- հանդիպումից հետո ասել է Ջիմ Օ՛Բրայենը։
Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ արագացավ 2023 թվականին այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ անգործության մեջ մեղադրեց Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ 2023 թվականին Հայաստանը միացավ է Միջազգային քրեական դատարանին, որը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Հայաստանը «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ մայիսին դադարեցրել է դրա ֆինանսավորումը։
