Հայրս գուցե թոշակառու է, բայց բազմամիլիոնանոց բիզնես ունի. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին վերջին հայտարարագրի մասին հարցին պատասխանել է, որ իր ընտանիքը «բացարձակապես օրինական» եկամուտ ունի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես լրագրողներին է ասել Ղարիբաշվիլին՝ հակակոռուպցիոն բյուրոն ամեն տարի ստուգում է իր հայտարարագիրը։

«Ոչ մի անգամ, որևէ թեմայի վերաբերյալ հարց չի եղել, որ չպատասխանեմ։ Ուղղակի հարց չկա։ Իմ ընտանիքն ունի բացարձակ օրինական եկամուտ, օրինական բիզնես գործունեություն։ Եթե ​​դա ձեզ հետաքրքրում է, ես պատրաստ եմ ձեզ տրամադրել ողջ տեղեկությունը։ Եթե ​​իսկապես հետաքրքրված եք, որտեղից իմ հորը այդքան ունեցվածք, որին դուք անվանում եք թոշակառու…

Հայրս գուցե թոշակառու է, բայց հայրս պաշտոնապես ունի բազմամիլիոնանոց բիզնես և ունեցվածք, որը ստեղծել է նույնը... Հիմա չգիտեմ... մի խոսքով, տարբեր միջոցներով»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին հոր՝ Տարիել Ղարիբաշվիլիի մասին։

Հայտարարագրի համաձայն՝ անցած տարի Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատավարձը վարչապետի պաշտոնում կազմել է 45 104 լարի։ Սակայն մեկ տարվա ընթացքում նրա ընտանիքի ծախսերը գերազանցել են 130 հազար լարին։ Ղարիբաշվիլին 20 000 դոլար է ծախսել ճամփորդության, 15 000 լարի՝ ընտանեկան խնջույքի, գրեթե 43 000՝ երեք անչափահաս երեխաների կրթության համար։ Իրակլի Ղարիբաշվիլիի կինը՝ Նունու Թամազաշվիլին, 25 809 լարի է մուտքագրել «Քարթու» բանկ՝ Բակուրիանիում տուն կառուցելու համար վերցված վարկը փակելու համար։

2023 թվականին, ինչպես նախորդ տարի, ծնողները 150 հազար լարի են նվիրել Իրակլի Ղարիբաշվիլիին։ Բացի այդ, Տարիել Ղարիբաշվիլին 109 500 լարի է վճարել կառավարական ինքնաթիռը վարձելու համար, որով Իրակլի Ղարիբաշվիլին Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնող որդուն՝ 18-ամյա Նիկոլոզին ուղեկցել է մինչև Մյունխեն։

Տարիել Ղարիբաշվիլին մինչև 2012 թվականը՝ մինչև «Վրացական երազանքի» իշխանության գալը, Ծիթելծղարո գյուղի լիազորն էր և բիզնես չուներ։ Տարիել Ղարիբաշվիլին իր որդու՝ ներքին գործերի նախարարի, ապա վարչապետի պաշտոնավարման ժամանակ դարձել է խոշոր գույքի սեփականատեր։

Նախկին վարչապետի հորն է պատկանում «Վրացական արմատներ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը, որը նա գնել էր անցյալ տարի՝ 200 հազար լարիով։ Նույն թվականին նա հիմնել է «Ղարիբաշվիլիի մառան» ՍՊԸ-ն, որի 100%-ը պատկանում է իրեն։

Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը լքեց 2024 թվականի հունվարի 29-ին, այնուհետ ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ։ Դրան նախորդել էր Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը քաղաքականություն։

«Ընդդիմության վերահսկողության բացակայության դեպքում մեծանում են նաև կոռուպցիոն ռիսկերը, ինչը պահանջում է հատուկ ապահովագրություն»,- ըստ Իվանիշվիլիի, սա էր պատճառներից մեկը, որ նա որոշեց վերադառնալ քաղաքականություն և ստանձնել իշխող կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):