«Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա», «Միացյալ ազգային շարժում», «Լելո» և «Ստրատեգիա Աղմաշենեբելի» քաղաքական կուսակցությունները ամբողջական մոբիլիզացիա են հայտարարում ռուսական օրենքի երկրորդ ընթերցման օրվա համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
Կողմերն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «Վրացական երազանքի» նախաձեռնած ռուսական օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, վրաց ժողովրդի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու ձգտումին և երկարաժամկետ երկրի ինքնիշխանությունն ապահովելու նպատակին։
«Վախեցած ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, օգտագործելով ագրեսիվ պատգամավորական խումբը և բռնի ոստիկանական ստորաբաժանումը, փորձում է սպանել Վրաստանի եվրոպական ապագան, որին դեմ է վրացական ամուր, ուժեղ և միասնական հասարակությունը։
Չնայած այն հանգամանքին, որ «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ ընդունել է ռուսական օրենքը, հիմնական պայքարը դեռ առջևում է։ Մենք՝ Վրաստանի ժողովրդավարական, արևմտամետ քաղաքական կուսակցություններս, գիտակցում ենք այս պայքարում միասնական ջանքերի կարևորությունը և օրենքի երկրորդ ընթերցման օրվա համար հայտարարում ենք լիարժեք համակարգման և մոբիլիզացիայի մասին, որպեսզի մեր ժողովրդի հետ միասին ամեն ինչ անենք՝ երկրի եվրոպական ապագան փրկելու համար:
Վրաստանի ժողովուրդը եղել է, կա և կլինի մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան ապագայի գլխավոր երաշխավորը, և այս ընտրության դեմ ցանկացած փորձ դատապարտված է անխուսափելի ձախողման։ Այո՛ Եվրոպային։ Ո՛չ ռուսական օրենքին: Ո՛չ ռուսական կառավարությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Չնայած բազմահազարանոց բողոքի ակցիաներին և միջազգային գործընկերների քննադատություններին, «Վրացական երազանքը» ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունեց անկախ ԶԼՄ-ները և քաղաքացիական հասարակությունը սահմանափակող օրինագիծը։ Ընթացակարգի համաձայն՝ հաջորդ շաբաթ այն կրկին պետք է քննարկի իրավական հարցերով հանձնաժողովը, որից հետո օրինագիծը կտեղափոխվի լիագումար նիստ՝ երկրորդ ընթերցման և քվեարկության։ Որպեսզի օրինագիծը օրենք դառնա, խորհրդարանը պետք է այն ընդունի երեք ընթերցմամբ։
ԵՄ-ն կոչ է անում Վրաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ընդունումից, որը կարող է վտանգել Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպական միություն։
