Մառնեուլիի մունիցիպալիտետի Դաշտափա գյուղում ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով ձերբակալվել են 20 և 21 տարեկան երեք տղամարդիկ։ Մինչ բերման ենթարկելը պարեկային ոստիկանները Մառնեուլի-Սադախլո ճանապարհին հետապնդել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով տեղաշարժվող երիտասարդներին, որի ժամանակ «Օպելը» ընկել է կամրջից ու կողաշրջվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Դաշտափա գյուղի բնակիչները երիտասարդների ձերբակալության ժամանակ դիմադրել են ՆԳ նախարարության աշխատակիցներին ու քարեր նետել ոստիկանական մեքենայի ուղղությամբ: Նրանք տեղի ունեցածի մեջ մեղադրում են ոստիկաններին.
«Մեր պահանջն է, որ առանց թարթող լույսերի գյուղ չմտնեն։ Դա տեղի է ունենում ամեն օր: Այստեղ կա մանկական խաղահրապարակ։ Մարդիկ դուրս են գալիս մզկիթի դիմաց աղոթելու, հավաքվում են 30-40 հոգի։ Ի՞նչ կլիներ, եթե ինչ-որ մեկը մահանար»:
«Սա ոստիկանների մեղքն է։ Եթե ճանապարհին տեսախցիկ կա, թող նայեն ու տեսնեն։ Ոստիկանական մեքենայի ապակին ջարդելը քիչ է, պետք է բենզին լցնել ու վառել»։
Երիտասարդներին հաջողվել է թաքնվել: Նրանց ձերբակալելու համար որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում։
Նախարարության տեղեկություններով՝ 2003 թվականին ծնված Ա.Բ.-ն, նույն թվականին ծնված Գ.Օ.-ն և 2002 թվականին ծնված Է.Կ.-ն ձերբակալվել են ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով։ «Հետաքննությամբ պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող Ա.Բ.-ն Մառնեուլի-Սադախլո ճանապարհահատվածում ավտոմեքենա վարելիս վթարային իրավիճակ է ստեղծել, որից հետո պարեկային ոստիկանության ներկայացուցիչները նրան կանգնելու կոչ են արել։ Վարորդը չի ենթարկվել իրավապահների կոչին, շարունակել է ճանապարհը գյուղերից մեկի ուղղությամբ, սակայն չի կարողացել ապահովել երթևեկության անվտանգությունը, ինչի հետևանքով մեքենան սահել է ու կողաշրջվել։
Ա.Բ.-ն և նրա հետ ավտոմեքենայում գտնվող անձինք՝ Գ.Օ.-ն և Է.Կ.-ն, բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ են հասցրել իրավապահներին, վնասել ՆԳՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան։
Միջադեպի ժամանակ դեպքի վայրում հավաքվել է տեղի բնակիչների մի մասը, որոնք թույլ չեն տվել իրավապահներին ձերբակալել միջադեպին առնչվող անձանց և նրանց հաջողվել է թաքնվել դեպքի վայրից։ Ձեռնարկված օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղադրվող վարորդը և նրա երկու ուղևորները ավելի ուշ ձերբակալվել են ոստիկանների կողմից»,- նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակում գործելուն։ Եթե ձերբակալվածները մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է չորսից յոթ տարվա ազատազրկում: