ՀԿ-ների ֆինանսավորումը պետք է ենթարկվի խիստ օրենսդրական շրջանակների. «Ժողովրդի ուժ»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանական մեծամասնության անդամները, որոնք պաշտոնապես դուրս են եկել «Վրացական երազանքից» և հիմնել են «Ժողովրդի ուժ» շարժումը, մտադիր են օրենքի նախագիծ պատրաստել՝ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման «խիստ իրավական շրջանակի մեջ ներառելու համար»։ Նրանց կարծիքով՝ դրսից ոչ կառավարական կազմակերպություններին ֆինանսավորելու առկա պրակտիկան «բնական սպառնալիք է ստեղծում» Վրաստանի ինքնիշխանության համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«ԱՄՆ Սենատում Վրաստանի թեմայով բանավեճ է եղել, որտեղ «Ազգային շարժման» հետ բարեկամությամբ աչքի ընկած սենատորները մեզ սպառնում էին դադարեցնել ամերիկյան ֆինանսավորումը։ Հասարակությանը հիշեցնենք, որ ամերիկյան ֆինանսավորման ամենամեծ մասն ուղղվում է «NGO»-ին, ինչը նշանակում է, որ այդ գումարը ոչ թե մեր երկրի, այլ սեփական գործակալությանն է ուղղվում։ Կարծում ենք՝ պատվի հարց է թույլ չտալ որևէ մեկին շնորհակալություն հայտնել ձեր սեփական գործակալությանը ֆինանսավորելու համար: Ավելին, մենք հավատում ենք, որ

Արտասահմանից «NGO»-ի ֆինանսավորման ներկայիս պրակտիկան բնական սպառնալիք է ստեղծում Վրաստանի ինքնիշխանության համար։ Այսպիսով, ոչ միայն մեզ ոչ ոք չպետք է շնորհակալություն հայտնի ՀԿ-ների ֆինանսավորման համար, այլ ընդհակառակը, այդ ֆինանսավորումը պետք է ներառվի խիստ օրենսդրական շրջանակներում։

Առաջիկայում մենք կնախապատրաստենք մեր առաջարկները՝ համաձայն արևմտյան լավագույն փորձի»,- ասվում է «Ժողովրդի ուժի» կողմից նոյեմբերի 18-ին տարածված հակաարևմտյան ուղերձներ պարունակող հայտարարության մեջ։

Մինչ այս հայտարարությունը՝ կապված Վրաստանին ԱՄՆ օգնության մասին, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ ֆինանսավորման մեծ մասը բաժին է ընկնում հասարակական կազմակերպություններին: «Այնպես որ, գործնական տեսանկյունից դա մեզ համար իրականում հետաքրքիր չէ։ Կֆինանսավորվի՞ NGO-ն, թե՞ ոչ, թող նրանք մտահոգվեն:

«Ժողովրդի ուժի» հայտարարած օրենքի նախագծի վերաբերյալ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ «Վրացական երազանքը» կսպասի, թե ինչ բովանդակություն կունենա, հետո կքննարկի։

«Երբ ներկայացվի, ցանկացած նախաձեռնություն, այդ թվում՝ այս, կդիտարկվի ըստ կանոնակարգի։ Նրանք ասում են, որ պետք է առաջարկեն արևմտյան լավագույն փորձին համապատասխան մի բան: Կտեսնենք, թե դա ինչ է, որքանով է այն համապատասխանում արևմտյան պրակտիկային, և ըստ այդմ դատենք։ «NGO» հատվածի մահը մեր նպատակը չէ»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը լրատվամիջոցներին մեկնաբանել է հասարակական կազմակերպություններին դրամաշնորհային ֆինանսավորումը սահմանափակելու «Ժողովրդի ուժի» առաջարկը։ Դեսպանի խոսքով, դա իր համար հնչում է որպես «ինչ-որ բան, որը վերցված է Կրեմլի ուղեցույցներից»:

«Սա այն է, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների հետ։ Չեմ կարծում, թե Վրաստանը վերջին 30 տարում սրա համար է աշխատել, որպեսզի վերադառնա նման հետապնդումներին»։

Նրա խոսքով, Վրաստան կատարած իր այցի ընթացքում ինքը տեսնում է «իսկապես կարևոր աշխատանք», որը կատարում են հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը՝ բարելավելու քաղաքացիների կյանքը։

«Դրա համար մենք աջակցում ենք վրացիներին, ովքեր միասին ստեղծում են նման կազմակերպություններ՝ որպես հասարակական կազմակերպություններ։ Խորհրդարանի բազմաթիվ անդամներ, այդ թվում՝ իշխող կուսակցությունից, աշխատել են հասարակական կազմակերպություններում։ Նրանք սկսեցին աշխատել հասարակական կազմակերպությունների հետ և հասարակական կազմակերպությունների լավ աշխատանքով նպաստեցին Վրաստանի աճին ու զարգացմանը։ Ինձ համար հիմա մի քիչ շփոթեցնող է լսել, թե ինչպես են նրանցից ոմանք քննադատում հասարակական կազմակերպությունների կատարած լավ աշխատանքը: Ես չէի ցանկանա, որ Վրաստանը կորցներ այս իշխանությունը, այն ձայնը, որ ունի Վրաստանի ժողովուրդը հասարակական կազմակերպություններում և նրանց մասնակցությունը քաղաքացիական հասարակությանը։ Սա ուժեղ ժողովրդավարության և ուժեղ Վրաստանի կարևոր մասն է»,- ասել է Քելի Դեգնանը։

Ինչ վերաբերում է Վրաստանին ԱՄՆ-ի օգնությանը, դեսպանն ասել է, որ վերջին 30 տարիների ընթացքում ֆինանսավորումն ուղղված է եղել Վրաստանի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը։

«Դուք կարող եք հարցնել ընկուզեղեն, հապալաս, կամ կաթնամթերք արտադրող ֆերմերներին, ովքեր ընդլայնել են իրենց արտադրությունը կամ կարողացել են իրենց արտադրանքը վաճառել ավելի շատ շուկաներում, թե ինչպիսի աջակցություն են ստացել ԱՄՆ-ից։ Դուք կարող եք հարցնել ուսանողներին կամ շատ այլ մարդկանց, ովքեր ԱՄՆ են գալիս փոխանակման ծրագրերով: Սա չի արվում հասարակական կազմակերպությունների միջոցով։ Հարցրեք Վրաստանի պաշտպանության ուժերին, որոնք աշխատում են ԱՄՆ զինվորականների, առափնյա պահպանության, մեր սահմանային ոստիկանության, մեր իրավապահների հետ: Սա չի արվում հասարակական կազմակերպությունների միջոցով։ Սա հիմնականում կառավարության միջոցով կամ ուղղակիորեն ժողովրդի հետ է, բայց մենք նաև աշխատում ենք մի քանի լավ ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության խմբերի հետ, որոնք օգնում են կառուցել ավելի ուժեղ Վրաստան՝ լուծելով խնդիրները ժողովրդական մակարդակով, տեղական մակարդակով, ազգային մակարդակով, բարելավել կյանքի որակը, աշխատատեղերը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար և ստեղծել ավելի լավ միջավայր։ Մենք աշխատում ենք կառավարության հետ այնքան հաճախ, որքան կարող ենք, բայց նաև աշխատում ենք ուրիշների հետ՝ համոզվելու համար, որ հասնենք այս երկրի անկյունները՝ օգնելու մարդկանց հասնել իրենց երազանքներին և աջակցել կարիքավոր մարդկանց: Սա այն է, ինչ մենք շարունակելու ենք անել»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Եվրոպական ենթահանձնաժողովի նախագահ Ջին Շահինը ասել է, որ Վրաստանը մեծ հետընթացի մեջ է, և իրենք կարող են մտածել, թե արդյոք ժամանակն է վերանայել Վրաստանին օգնության ռազմավարությունը։

«Վրացական երազանքից» պատգամավոր Իրակլի Զարքուան սենատոր Ջին Շահինին լրագրողների հետ զրույցում «չաթլաղ» էր անվանել։ Ավելի ուշ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ մտադիր չի եղել վիրավորել սենատորին, իսկ լրագրողները հրապարակել են «սև նյութ», որտեղ փոխվել է ենթատեքստը. «Լրիվ այլ համատեքստում կատակում էի լրագրողների հետ, քանի դեռ տեսախցիկները միացված չէին»:

 

Այս թեմայով՝

Կոբախիձեն ստում է, երբ ասում է, որ NGO-ների ֆինանսավորումը թափանցիկ չէ

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):