Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ավարտել է այն կուսակցությունների գրանցման վերաբերյալ դիմումների ընդունումը, որոնք ընտրությունների նշանակման պահի դրությամբ չունեն իրենց առաջադրած թեկնածություններով ընտրված պատգամավորներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Գրանցման համար ԿԸՀ են դիմել 28 քաղաքական միավորումներ, որոնցից 9-ն արդեն գրանցված են։ Դրանց թվում են «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը», «Գախարիան՝ հանուն Վրաստանի» և Էկա Բեսելիայի «Հանուն արդարության» կուսակցությունը։
ԿԸՀ-ի տվյալներով՝ գրանցման ընթացակարգ է անցնում 19 քաղաքական կուսակցություն։ Ընտրական օրենսդրության համաձայն՝ կուսակցությունը պարտավոր է կուսակցության համակիրների ցուցակը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում, ոչ ուշ, քան օգոստոսի 1-ը, ԿԸՀ ներկայացնել ընտրություններին կուսակցության մասնակցությանը սատարող առնվազն 25 000 ընտրողների ցուցակ։
Վրաստանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն այն կուսակցությունները, որոնք գրանցվել են 2020 թվականի Վրաստանի խորհրդարանի ընտրություններում և ունեն իրենց առաջադրմամբ ընտրված խորհրդարանի անդամներ։ 13 կուսակցություններ համապատասխանում են այս պահանջին.
- «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»
- «Լելոն՝ հանուն Վրաստանի»
- «Գիրչի»
- «Ալեկո Էլիսաշվիլի - քաղաքացիներ»
- «Եվրոպական Վրաստան - շարժում հանուն ազատության»
- «Վրաստանի հայրենասերների դաշինք»
- «Գիորգի Վաշաձե – ստրատեգիա Աղմաշենեբելի»
- «Օրենք և արդարություն»
- «Միացյալ ազգային շարժում»
- «Վրաստանի եվրոպացի դեմոկրատներ»
- «Վրաստանի Հանրապետական կուսակցություն»
- «Շարժում հանուն պետության ժողովրդի»
- «Առաջընթաց և ազատություն»
ԿԸՀ-ի հայտարարության համաձայն՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալու համար նշված կուսակցությունները պետք է դիմեն մինչև օգոստոսի 30-ը։
