«Հաջորդ ամիս հետևելու ենք ընտրություններին... Եթե այն, ինչ ասում եք ժողովրդի ու նրա ուզածի մասին, ճիշտ է, ապա հոկտեմբերին նրանք հնարավորություն կունենան հեռացնել խաբեբաներին ու իրենց ձեռքը վերցնել սեփական ապագան։ Մենք ուշադիր կհետևենք, կաղոթենք ձեզ համար և հուսով ենք, որ դա կաշխատի»,- ասել է ԱՄՆ սենատոր Ջիմ Ռիշը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
- 6 Ես պատրաստ եմ ստանձնել մեծ պատասխանատվություն, ներառյալ երկրորդ ժամկետով. Զուրաբիշվիլի
Մինչ այդ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» ղեկավար Էկա Գիգաուրին խոսել է այն մասին, որ չնայած տարիներ շարունակ ընթացող «ծանր ապատեղեկատվական արշավին», Վրաստանի բնակչության մեծամասնությունը կրկին կողմ է երկրի ինտեգրմանը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։
Հանձնաժողովի լսումների ժամանակ սենատոր Ռիշը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Վրաստանում կան զգալի թվով մարդիկ, որոնք «կարծես ցանկանում են վերադառնալ կոմունիստական և սոցիալիստական ապրելակերպին, որը Ռուսաստանում էր»:
«Մենք տեսնում ենք այս հետընթացը, որը մենք իսկապես չենք հասկանում: Ես նկատի ունեմ, որ դուք 4 միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկիր եք, և կարծես զգալի շարժում կա դեպի ռուսական կառավարման ձև և ռուսական ռեպրեսիաներ: Մենք պարզապես չենք հասկանում: Դուք ազատվեցիք Ռուսաստանից և ինչու է երկիրը նույն ճանապարհով նահանջում։ Մենք նայում ենք Վրաստանին և համեմատում այն երեք մերձբալթյան երկրների հետ, գիտեք, նրանք նույնպես փոքր երկրներ են՝ երկուսը 1․5 միլիոն, մեկը՝ 2․5 միլիոն։ Մեր օգնությունն են ուզում, ոչ մի կերպ չեն ուզում Ռուսաստանի հետ կապ ունենալ։ Այստեղ է Վրաստանը, որտեղ Ռուսաստանը ներխուժեց և գրավեց նրա երկու տարածքները, նա խոստացավ հեռանալ, բայց դեռ չի հեռացել, դեռ օկուպացված է պահում այս տարածքները»,- նշել է սենատորը։
Սեպտեմբերի 12-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել «ՀԿ-ների դեմ օրենքները և դեմոկրատական ռեպրեսիայի այլ գործիքները» խորագրով: Նիստին խոսվել է նաև «Վրացական երազանքի» կողմից ընդունված այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վերաբերյալ։