«Հուլիսի 8-ը նույնպես մեծ բովանդակություն ունեցող օր է և ոչ մի կերպ չի զիջում հուլիսի 5-ին, ուղիղ կասեմ՝ հուլիսի 8-ը կլինի հուլիսի 5-ին կանգնեցված դագաղի վերջին մեխը»,- այսպես է սպառնացել ռուսամետ, բռնի և հոմոֆոբ «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆո» կուսակցության առաջնորդ Կոնստանտին Մորգոշիան՝ փրայդի փառատոնի մասին խոսելիս։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Վաղը՝ հուլիսի 8-ին, «Թբիլիսի փրայդի» շաբաթվա շրջանակներում Թբիլիսիում՝ փակ տարածքում կանցկացվի փրայդի փառատոն, որն արդեն երրորդ տարին է անցկացնում ԼԳԲՏՔ+ համայնքը։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ արմատական խմբավորումները միտումնավոր մոլորեցնում են հանրությանը և կեղծ տեղեկություն են տարածում, թե իբր, Թբիլիսիի փողոցներում այսպես կոչված գեյ-շքերթ է անցկացվելու։
Փառատոնի դեմ նախատեսվող ակցիայի մասին «Ալտ Ինֆոն» հայտարարել է նաև այս տարի։ Ինչպես ասում է կուսակցության նախագահ Գիորգի Քարդավան, իրենց հիմնական պահանջը լինելու է չեղարկել փառատոնը և ընդունել օրենքի նախագիծ, որպեսզի «հասարակությունը ստիպված չլինի ամեն տարի այդ խնդիրը լուծել ակցիաներով ու հանրահավաքներով»։
Այսօր հայտնի դարձավ, որ ակցիայի ֆինանսավորման համար բացված բանկային հաշիվները արգելափակվել են «Վրաստանի Բանկի» և «TBC» բանկի կողմից։ Խոսքը բռնի խմբավորման առաջնորդներից Զուրաբ Մախարաձեի հաշվեհամարի մասին է։ Մախարաձեի խոսքով՝ չնայած հաշվեհամարների արգելափակմանը, արդեն բավականաչափ գումար է հավաքվել շրջաններից աջակիցների տեղափոխումն ապահովելու համար։
Հուլիսի 2-8-ն անցկացվում է «Փրայդի շաբաթը»՝ «Չես կարող հաղթել սիրուն» կարգախոսով։ Կազմակերպիչը «Թբիլիսի փրայդն» է։ Հուլիսի 2-ին՝ շաբաթվա բացմանը, համայնքի անդամներից ու համակիրներից բացի, ներկա են գտնվել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչը։ Հուլիսի 6-ին տեղի է ունեցել ԼԳԲՏՔ+ միջազգային համաժողովը, իսկ փառատոնը շաբաթվա վերջին իրադարձությունն է, որին ներկա կլինեն նախապես գրանցված հյուրերը։
«Չի անցկացվում ոչ մի փողոցային երթ։ Փառատոնն անցկացվում է մասնավոր, փակ տարածքում՝ գրանցված հյուրերի համար։ Այն կրում է կրթական, մշակութային և սոցիալական բնույթ։
Մեր թիմն արդեն ամիսներ շարունակ միջազգային գործընկերների ներգրավմամբ բանակցություններ է վարում ՆԳՆ-ի հետ։ Մենք ամուր երաշխիքներ ունենք, որ փառատոնը պաշտպանված կլինի։ Փառատոնին մենք սպասում ենք քուիր համայնքի անդամներին, ինչպես նաև մեր համախոհներին, դիվանագիտական կորպուսին և միջազգային գործընկերներին: Անվտանգության նկատառումներից ելնելով` տարածք մուտք գործել կթույլատրվի միայն չափահաս այցելուներին»,- ասվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։
«Թբիլիսի փրայդը» երեք տարի առաջ տեղի ունեցած բռնի իրադարձություններից հետո հրաժարվել է երթեր անցկացնելուց։ 2021 թվականի հուլիսի 5-ին Պատրիարքարանի, «Ալտ Ինֆոյի» և տարբեր հոմոֆոբ խմբերի կոչով ակցիա է տեղի ունեցել ընդդեմ «Արժանապատվության երթի»։ Մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաքի ժամանակ նրանք խմբերով հարձակվել են լրագրողների վրա, ծեծի ենթարկել նրանց ու ջարդել սարքավորումները։ Բռնության զոհ է դարձել 53 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ։ Նրանցից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել և բժշկական օգնության կարիք են ունեցել։ Նրանց թվում էր «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր, 36-ամյա Ալեքսանդր Լաշքարավան, ով հոմոֆոբ խմբի կողմից ծեծի էր ենթարկվել «Սիրցխվիլիա» շարժման գրասենյակում։ Լաշքարավան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ հուլիսի 11-ին մահացել է։
Իրավապահ մարմինները հուլիսի 5-ին բռնություն կազմակերպելու համար ոչ ոքի չեն ձերբակալել։