Ընթացիկ տարվա հունվարին Վրաստան իրականացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 263․4 մլն ԱՄՆ դոլար (704․6 մլն լարի), ինչը 40․8%-ով (181․6 մլն ԱՄՆ դոլար) պակաս է 2023 թվականի հունվարի համանման ցուցանիշից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
Փոխանցումների 25․68%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը։ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ հունվարին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 67․64 մլն դոլար, ինչը 74․73 տոկոսով պակաս է 2023 թվականի հունվարի համեմատ։ Անցած տարվա հունվարին այս ցուցանիշը կազմել է 267․6 մլն դոլար։ Բացի այդ, 2022 թվականի նույն ամսին՝ նախքան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելը, Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 20․3 մլն դոլար։
Դրամական փոխանցումների ծավալով երկրորդ տեղում է Իտալիան, որից ստացվել է 44․16 մլն դոլար։ Իտալիայից հետո ամենամեծ գումարը՝ 38 մլն դոլար, փոխանցվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Տասնյակում են նաև Հունաստանը (18․47 միլիոն դոլար), Իսրայելը (17․88 միլիոն դոլար), Գերմանիան (16․19 միլիոն դոլար), Ղազախստանը (9․38 միլիոն դոլար), Թուրքիան (6․82 միլիոն դոլար), Իսպանիան (4․33 միլիոն դոլար) և Ֆրանսիան (4․15 միլիոն դոլար):
Ազգային բանկի տվյալների համաձայն՝ նախորդ ամիս ԵՄ երկրներից փոխանցվել է ընդհանուր առմամբ 100․44 մլն դոլար, ինչը կազմում է փոխանցումների ընդհանուր ծավալի 38%-ը։
Հունվարին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 25․9 մլն դոլար։ Սա 1․5%-ով պակաս է 2023 թվականի հունվարի ցուցանիշից (26․3 մլն դոլար)։ Ամենաշատ գումարը Վրաստանից փոխանցվել է Թուրքիա (5․4 մլն դոլար), Ռուսաստան (3․4 մլն դոլար), Ադրբեջան (2․7 մլն դոլար), Ուկրաինա (1․8 մլն դոլար) և ԱՄՆ (1․2 մլն դոլար)։