Tesla-ի հիմնադիր, ամերիկացի գործարար Իլոն Մասկը հերքել է տեղեկությունը, թե Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին Cybertruck էլեկտրական մեքենա է նվիրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Օգոստոսի 18-ին Կադիրովը հայտարարել է, որ Մասկից ստացել է էլեկտրական մեքենա, որը կփոխանցի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվող զինվորներին՝ «համապատասխան պայմաններում» օգտագործելու համար։
«Վստահ եմ, որ այս «գազանը» շատ օգուտներ կբերի մեր մարտիկներին։ Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Իլոն Մասկին: Նա, իհարկե, մեր ժամանակների ամենաուժեղ հանճարն ու մասնագետն է, մեծ մարդ։ Իլոն, շնորհակալություն: Արի Գրոզնի, ես քեզ կընդունեմ որպես ամենաթանկ հյուրի։ Չեմ կարծում, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեմ լինի նման այցին։ Եվ, իհարկե, մենք սպասում ենք նոր գյուտերի, որոնք կնպաստեն հատուկ ռազմական գործողության ավարտին»,- գրել է Կադիրովը Telegram-ում։
Իլոն Մասկի խոսքով՝ ինքը էլեկտրամեքենա չի նվիրել Ռամզան Կադիրովին։ Չեչնիայի ղեկավարի տարածած տեղեկատվությանը նա արձագանքել է X սոցցանցում հրապարակված հայտարարությամբ. «Դուք լրջորեն այնքան հետամնաց եք, որ կարծում եք, թե ես ռուս գեներալին Cybertruck եմ տվե՞լ։ Եվս մեկ օրինակ, թե որքան են ստում ավանդական լրատվամիջոցները»:
