«Իմ ձայնը» դիտորդական կազմակերպությունների կոալիցիան պահանջում է չեղյալ համարել 246 տեղամասերի արդյունքները, որտեղ դիտորդները նկատել են ընտրությունների հիմնարար սկզբունքների խախտումներ։ 29 ընտրատարածքներում բաշխված տեղամասերում գրանցված ընտրողների թիվը 417 305 է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Իմ ձայնի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների օրը իրենց դիտորդները արձանագրել են քվեարկության գաղտնիության խախտման, ուրիշի փոխարեն քվեարկման/կրկնակի քվեարկման, նշումների չստուգման և առանց նշումների քվեարկության մասնակցության, ընտրատեղամասերում ֆիզիկական և բանավոր հարձակման, դիտարկման իրականացման (հատկապես ստուգման ընթացքում) խոչընդոտման և անհնարինության, տարածքում չարտոնված ագրեսիվ անձանց ներկայության և հանձնաժողովի անդամների կողմից ագիտացիայի հարյուրավոր փաստեր։
«Բողոքներ են գրվել տեղամասերում հայտնաբերված կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնք կոպտորեն խախտել են ընտրությունների հիմնարար սկզբունքները՝ գաղտնիությունը և ազատ կամարտահայտությունը»,- նշում է «Իմ ձայնը»։
Վիճարկվող 246 տեղամասերից 33-ը Բաթումիում է, 32-ը Մառնեուլիում, 27-ը Գարդաբանիում, 17-ը Քութայիսիում, 15-ական Գորիում և Թելավիում, 11-ը Բոլնիսիում, ութական տեղամաս Քոբուլեթիում, Լագոդեխիում, Գուրջաանում և Կասպիում, յոթական Ախալցիխեում, Մցխեթայում և Քարելիում, վեցական տեղմաս՝ Դեդոփլիսծղարոյում և Սագարեջոյում, 5-ը՝ Սիղնաղիում, չորսական՝ Զուգդիդիում և Խաշուրիում, երեքը՝ Սենակիում, երկուականը՝ Կվարելիում, Ծալկայում, Դուշեթիում, Ադիգենում, Ախմետայում և Բորջոմիում, մեկական՝ Դմանիսիում, Ախալքալաքում և Խոբիում։
Ընտրողների քվեարկության գաղտնիության սկզբունքի զանգվածային խախտման մասին տեղեկատվություն է տարածում նաև Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։ Կազմակերպությունը պահանջում է չեղյալ համարել 2263 էլեկտրոնային ընտրատեղամասերի արդյունքները։
