«Վրացական երազանքի» պատգամավոր Վլադիմիր Չաչիբայան, ով կողմ չի քվեարկել «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքին, հայտարարել է, որ որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Չաչիբայայի խոսքով՝ օրենքին կողմ չքվեարկելը նույնպես իրեն խորհրդարանում մնալու իրավունք ու հնարավորություն չի տալիս։
«Կարծում եմ՝ պատրաստ չէի խորհրդարանական կյանքին։ Գիտեք, ես 30 տարի բանակում եմ եղել: Իմ անձնական ցանկությունն է՝ դուրս գալ խորհրդարանից, տեսնենք, բայց միևնույն ժամանակ մնալու եմ մեր կուսակցության հավատարիմ անդամը։ Իմ անձնական ցանկությունն է վայր դնել մանդատը, քանի որ կարծում եմ, որ միգուցե հանրային կամ այլ ծառայության մեջ ես ինձ ավելի շատ իրացնեմ, քան խորհրդարանական կյանքում։ Կարծում եմ, որ իմ կողմից ընդունված որոշումը ինձ իրավունք և հնարավորություն չի տալիս մնալ խորհրդարանում։ Սա նաև իմ ներքին ձայնն է, ես նկատի ունեմ չքվեարկելը»,- ասել է Վլադիմիր Չաչիբայան «Ֆորմուլային» տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «Վրացական երազանքի» հետ շփվել է մանդատը վայր դնելու վերաբերյալ, և իր պնդումն է, որ այդ հարցը դրական լուծում ստանա. «Սա իմ վերջնական դիրքորոշումն է։ Եթե ինչ-որ բարձր կուսակցական շահ կա, դա այլ խնդիր է, բայց իմ պնդումն է՝ դուրս գալ խորհրդարանից»,- ասել է նա։
Վլադիմիր Չաչիբայան «Վրացական երազանքի» համամասնական ցուցակով խորհրդարանի պատգամավոր է դարձել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Խորհրդարանում նա զբաղեցնում է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Մինչ պատգամավոր դառնալը՝ 2018-2020 թվականներին Չաչիբայան եղել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը, իսկ 2016-2018 թվականներին՝ գլխավոր շտաբի պետը։
«Վրացական երազանքը» մարտի 7-ին 78 պատգամավորների աջակցությամբ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Նիստին գրանցվել են Վլադիմիր Չաչիբայան և Դավիթ Սերգեենկոն, սակայն կողմ չեն քվեարկել օրինագծին։ Նիստին ներկա է եղել նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Գիորգի Խելաշվիլին, որը չի գրանցվել։
Օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին մի բազմահազարանոց բողոքի ցույցեր Ռուսթավելիի պողոտայում։ Ներքին գործերի նախարարությունը արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և այլ միջոցներով ցրեց խաղաղ ցուցարարներին։ Ցույցը ցրելու ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով ցուցարարներից մեկը կորցրել է մեկ աչքի տեսողությունը։
Առողջապահության նախարարությունը դեռ տեղեկություն չի հրապարակել, թե քանի ցուցարար է տուժել։ Ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 133 քաղաքացու, իսկ մեկին՝ քրեական կարգով։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ շարունակվում է բռնության դեպքերի հետաքննությունը Քրեական օրենսգրքի 353 պրիմա և 187 հոդվածներով, որոնք վերաբերում են ոստիկանների վրա հարձակումներին և այլոց գույքին վնասելուն։ Քաղաքացիների բողոքի արդյունքում «Վրացական երազանքը» ստիպված եղավ հրաժարվել ռուսական օրենքից և մարտի 10-ին այն երկրորդ ընթերցմամբ տապալվեց, իսկ երկրորդ օրինագիծը ետ կանչվեց խորհրդարանից։