2023 թվականի հունվարի 1-ից թանկացել են տրանսպորտային միջոցների գրանցման վկայականների և պետհամարանիշների տրամադրման վճարները: Տրանսպորտային միջոցների գրանցման վկայականի արժեքն աճել է 65 լարիով և 35 լարիի փոխարեն դարձել՝ 100 լարի։ Ավտոմեքենայի մեկ զույգ պետհամարանիշների տրամադրումը ավելացել է 45 լարիով և 35 լարիի փոխարեն կազմում է 80 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցների պարբերական տեխզննման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը կստուգվի նաև աղմուկի համար։ Տրանսպորտային միջոցի արձակած աղմուկը չպետք է գերազանցի օրենքով սահմանված դեցիբելը։
Հունվարի 1-ից խստացվել են տրանսպորտային միջոցների արտանետումների ստուգման չափորոշիչները։ Մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գրանցված բենզինով աշխատող մեքենաների արտանետումների (CO) նորմը 0,6%-ից իջեցվել է մինչև 0,55%։
Սեպտեմբերի 1-ից՝ վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության երկրորդ փուլում, մինչև երթևեկությունը սկսելը, վարորդի թեկնածուն պարտավոր է համապատասխան գործիքի միջոցով վիզուալ դիսփլեյով պատասխանել տրանսպորտային միջոցի տեխնիկական սարքինության վերաբերյալ քննողի կողմից տրված հարցերին։ Քննողը կարող է ընտրողաբար 2 առաջադրանք տալ վարորդի թեկնածուին:
Սաքստատի 2021 թվականի տվյալներով, Վրաստանում գրանցված է 1 490 200 մեքենա, որից 1 265 900-ը՝ թեթև մարդատար։ 1 242 500 մեքենա 10 տարեկանից բարձր է։
