«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ և խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլին նեպոտիզմ չի տեսնում իր զարմուհու՝ Նաթիա Ջուլակիձեի Վրաստանի հանրային պաշտպանի տեղակալի պատոնում նշանակվելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Նեպոտիզմն այն է, երբ դու վերցնում ես բացարձակ անկիրթ, ոչ համապատասխան ունակություններով և ոչ մի որակավորում չունեցող մարդուն, միայն այն պատճառով, որ նա քո հարազատն ու բարեկամն է, և նրան ինչ-որ պաշտոնի ես նշանակում: Ինչ վերաբերում է զարմուհուս, ապա նա առաջին հերթին անկախ մարդ է, շատ բանիմաց ու պրոֆեսիոնալ։
Ի՞նչ անեմ, իմ զարմուհին է, բնությունն այդպես է որոշել։ Ինչու՞ պետք է իմ զարմուհին ճնշվի այն պատճառով, որ իմ զարմուհին է: Եթե իմ զարմուհին պրոֆեսիոնալ է, ինչո՞ւ նա չպետք է կարիերա ունենա այս կյանքում:
Ոչ, անհարմար չեմ զգում։ Սա նրա որոշումն է, ոչ թե իմը: Ես ասացի, որ ես չեմ ուզում, որ նա հեռանա կուսակցությունից, նա շատ գործ ունի անելու, շատ աշխատասեր է և բանիմաց, ես չէի ուզում, որ նա հեռանա, բայց Լևանն առաջարկեց, և ես ասացի որ դա արդեն նրա որոշումն է: Հիմա ի՞նչ անեմ, որ իմ զարմուհին է, ինչո՞ւ պետք է անհարմար զգամ»,- ասել է Էլիսաշվիլին «Պալիտրանյուսի» եթերում։
Նոր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ապրիլի 3-ին իր տեղակալներից մեկի պաշտոնում առաջադրել է Նաթիա Ջուլակիձեի թեկնածությունը։ Իոսելիանին ու Էլիսաշվիլին 2020 թվականին միասին հիմնել են «Քաղաքացիներ» կուսակցությունը և այս կուսակցությունից դարձել են խորհրդարանի անդամ։ 2021 թվականից Լևան Իոսելիանիի՝ ընդդիմադիր քվոտայով խորհրդարանի փոխխոսնակ ընտրվելուց հետո, Ջուլակիձեն աշխատել է Իոսելիանիի գրասենյակում որպես ավագ մասնագետ։
Ջուլակիձեն ասում է, որ հանրային պաշտպանի տեղակալի պաշտոնում նշանակվելը ոչ մի անհարմարություն չի առաջացնում և շահերի բախում չկա։
Ջուլակիձեն աշխատանքային փորձ ունի միայն Էլիսաշվիլիի և Իոսելյանի կողմից նախքան կուսակցությունը հիմնած քաղաքացիական շարժման մեջ, նա եղել է նախ նախագծի պատասխանատու, ապա՝ գործադիր տնօրեն։
