«Տեսականորեն ոչինչ բացառել չի կարելի, բայց կան մանրամասներ, որոնք լիովին չբացահայտված են՝ երեք պետություն (Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիա) են անցել այս պայթուցիկ նյութերը։ Այս երկրները բավականին լավ հատուկ ծառայություններ ունեն, հատկապես թուրքերն ու ռումինացիները, որոնք, հնարավոր է, նախապես ունեին այդ տեղեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Ընտրություններին եկած 2 076 791 ընտրողների բազան պետք է փոխանցվի չեզոք հարթակի․ Գախարիա
Նաև կա ևս մեկ շատ ուշագրավ հանգամանք, որ այն մարդիկ, ովքեր այս գործով առնչվող և անմիջական մասնակցություն են ունեցել այս միջոցառմանը, չեն ձերբակալվել։ Ինչպե՞ս չձերբակալել այդ մարդկանց, երբ ուղղակիորեն ասում եք, որ նրանք ահաբեկչություն էին ծրագրում ձեր և հարևան երկրի տարածքում»,- ասում է Պետական անվտանգության ծառայության վերլուծական վարչության նախկին ղեկավար Կախաբեր Քեմոկլիձեն փետրվարի 5-ին ՊԱԾ-ի տարածած հայտարարության մասին, ըստ որի՝ հակաահաբեկչական կենտրոնը 6 միավոր հատուկ պայթուցիկ սարք և 14 կիլոգրամ պայթուցիկ նյութ է առգրավել։ Անվտանգության ծառայության տվյալներով՝ բեռը ուկրաինական Օդեսա քաղաքից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով Վրաստան է բերվել հունվարի 19-ին՝ «Սարփի» անցակետով և նախատեսվում էր «Դարիալի» անցակետով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, մասնավորապես՝ Վորոնեժ քաղաք։
Ներքին գործերի նախարարության վերլուծական վարչության նախկին ղեկավար Շոթա Ուտիաշվիլին, ներկայումս Վրաստանի ռազմավարության և միջազգային հարաբերությունների հետազոտական հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) ավագ գիտաշխատող, կարծում է, որ «սա կանխամտածված փորձ է ասելու, որ Ուկրաինան ներգրավված է ահաբեկչության մեջ»։
«Վեց տարբեր մասերի բաժանված 14 կիլոգրամ պայթուցիկ նյութը մեծ ենթակառուցվածքային վնաս չի պատճառի, անկախ նրանից, թե ինչ կասի մեզ ՊԱԾ-ը։ Սա կապված է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության հետ, քանի որ կասկածյալներից մեկը 4 տարի առաջ առաջադրվել է որպես Ռադայի (Ուկրաինայի խորհրդարանի) թեկնածու։ Մենք չգիտենք՝ բերե՞լ են, թե՞ ոչ։
ՊԱԾ-ը ծայրահեղ անհուսալի է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված ամեն ինչում։ Բազմիցս բռնվել է Ռուսաստանի հետ անմիջականորեն աշխատելիս։
Այս ամբողջ պատմությունը կառուցվել է, որպեսզի վերջապես ասվի, որ այս կուսակցությունը պատրաստվում էր ահաբեկչություններ իրականացնել Թբիլիսիում և Վորոնեժում, և մենք և «Էֆ Էս Բե»-ն (Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն) փրկեցինք մեզ։ ՊԱԾ-ը հավանաբար պետք է իմանա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ է։ Եթե ընդունում ես, որ այս ամենը ճիշտ է, ՊԱԾ-ը չի ստել։ Ամենայն հավանականությամբ, դա պետք է օգտագործվեր ռուսական ռազմական օբյեկտների դեմ։ Ինչո՞ւ է ՊԱԾ-ը բացառում դա՝ ելնելով ինչի՞ց։ Որտեղի՞ց գիտեն, որ ահաբեկչություն կազմակերպելը այս նյութի ներմուծման հիմնական խնդիրն էր»,- ասում է Ուտիաշվիլին։
Կիբերանվտանգության փորձագետ Անդրո Գոցիրիձեն չի բացառում, որ պայթուցիկ սարքերի և նյութերի մուտքը Վրաստան սադրանք է հենց ռուսների կողմից՝ Վրաստանին ահաբեկչություն տեղափոխելու կամ պայթուցիկ նյութերի տարանցման մեջ մեղադրելու համար։
«Դա ինքնին շատ վտանգավոր գործողություն է, որը բացահայտվել է, քանի որ ահաբեկչական այս սպառնալիքն իսկապես կարող է գոյություն ունենալ։ Եթե այս կամ այն երկրի քաղաքացի է հայտնվում, դա չի նշանակում, որ այս երկրից վտանգ կա»,- ասում է Գոցիրիձեն։
ՊԱԾ-ի կողմից փոտրվարի 5-ին տարածված հայտարարության համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, ով 2020 թվականին Օդեսայի շրջանի տեղական Ռադայի Կիևի շրջանի պատգամավորի թեկնածու էր «Ժողովրդի ծառա» կուսակցությունից, ով ծագումով Բաթումի քաղաքաից է, կազմակերպել է Վրաստանի տարածքով պայթուցիկ նյութերի և սարքերի Ռուսաստան արտահանման գործընթացը։
Ռուսական քարոզչական լրատվամիջոցները գովաբանել են վրացական հատուկ ծառայությունները։
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ ասել է, որ «Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում էին և հավանաբար դեռ ցանկանում են երկրորդ ճակատ բացել մեր երկրում»։