«Վրացական երազանք»-ից Թելավիի, Ախմետայի, Կվարելիի և Լագոդեխիի մեծամասնական պատգամավոր Իրակլի Քադագիշվիլին հերքում է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հասցեին «դավաճան» է գոռացել, երբ նա կանգնած է եղել ամբիոնի մոտ և ելույթ է ունեցել մայիսի 26-ի միջոցառմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
«Դա հարիր չէր Վրաստանի անկախությանը, հարիր չէր այսօրվա երդմանը, հարիր չէր Վրաստանին»,- լրագրողներին ասել է Քադագիշվիլին՝ գնահատելով նախագահի ելույթը։ «Ես այդ բառն ինքնին չգիտեմ։ Դավաճան բառը չասվեց։ Միգուցե ինչ-որ մեկը նման բառ է ասել, բայց ես չեմ ասել ու չեմ էլ լսել։ Ես բողոքեցի, բայց նման խոսք չկար»։
«Վրացական երազանք»-ի մեկ այլ պատգամավոր հաստատում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը բողոքի առիթ է հանիսացել։ Հարցին, թե ով է նախագահին դավաճան անվանել, Միխեիլ Սարջվելաձեն ասել է, որ հստակ խոսքեր չի հիշում։
«Ի դեպ, շատերն իրենց դժգոհությունն արտահայտեցին, իսկ նրանց մեջ իմ գործընկերներից շատերը նույնիսկ չծափահարեցին։ Իրակլի Քադագիշվիլիի ասած ցանկացած բառի վերաբերյալ (ի դեպ, շատերն են ասել), ես իսկապես չեմ բողոքել, քանի որ ամեն ինչ արդար էր»,- ասել է Սարջվելաձեն։
Ելույթ ունենալով Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է «Վրացական երազանք»-ի կառավարությանը։ Նրա խոսքով, իշխանությունը փնովում է բարեկամ ու գործընկեր երկրներին, իսկ «մինչ օրս մեր տարածքը գրավողների» մասին հոգ տանում ու զգուշանում։
Սալոմե Զուրաբիշվիլին հերթական անգամ արձագանքել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնմանը. Մայիսի 19-ին, երբ օդ բարձրացավ Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը, Աբխազիայի օկուպացիոն գծի մոտ Գիգա Օթխոզորիայի սպանության 7-րդ տարելիցն էր։ Նախագահը ներողություն է խնդրել Օթխոզորիայի և 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Գիորգի Անծուխելիձեի ընտանիքներից։
«Ես՝ որպես այս երկրի գերագույն հրամանատար, ներողություն եմ խնդրում վիրավորանքի համար, որը վիրավորանք է ոչ միայն ձեր, այլև ողջ երկրի համար։ Անհասկանալի է, երբ ամեն ինչում մեղադրում ես Եվրոպային և Ամերիկային. երկրորդ ճակատ բացելու փորձը, վրացական ինքնությունը խլելը, այլասերվածությունը, սակայն թույլ ես տալիս, որ քո երեխաները ապրեն Եվրոպայում և Ամերիկայում, իսկ Վրաստանում ոչնչացնում ես նոր սերնդի եվրոպական ապագան»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նա այս խոսքերն արտասանեց դժգոհության բղավոցների ներքո, որոնցից լսվում էր՝ «Ապրիլի 9-ին ես կռվել եմ հենց ռուսների դեմ»։
Ավելի ուշ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին ասել է, որ իրեն որևէ արձագանք չի հետաքրքրում։ Նրա խոսքով՝ ինքը հանդիպել է Իրակլի Քադագիշվիլիին և շատ լավ հարաբերություններ ունեն։