Նոյեմբեր-դեկտեմբերին Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը Քութայիսի քաղաքում, Թետրիծղարոյի, Խոբիի, Չխորոծղուի, Մառնեուլիի և Ծղալտուբոյի մունիցիպալիտետներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 29 116 քառ․մ հողատարածքները խորհրդանշական գնով՝ 1 լարիով, հանձնել է Ուղղափառ եկեղեցուն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 2-ին Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրով Վրաստանի Առաքելական ինքնավար ուղղափառ եկեղեցուն Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Մանգլիսի ավանում փոխանցել է 3 194 քառ.մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ դրա վրա գտնվող շենքերով և շինություններով։
Դեկտեմբերի 2-ին հրապարակված մեկ այլ հրամանագրով Խոբիի մունիցիպալիտետի Պիրվելի մայիսի գյուղի եկեղեցուն 1 լարիով տրվել է 12 183 քառ.մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Բացի այդ, Պետական գույքի ազգային գործակալությանը համաձայնություն է տրվել եկեղեցուն հանձնել նույն գյուղում գտնվող 3 877 քառ.մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ վրան առկա շինություններով։
Ոչ լեգիտիմ կառավարության դեկտեմբերի 2-ի հրամանագրերով եկեղեցուն խորհրդանշական գնով հատկացվել է Չխորոծղուի մունիցիպալիտետի Ճողա գյուղում գտնվող 3 125 քառ.մ և Քութայիսի քաղաքում գտնվող Իրակլի Աբաշիձեի պողոտայի թիվ 27 հարակից տարածքում գտնվող 296 քառ.մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերը։
Մեկ լարիով Ուղղափառ եկեղեցուն հողատարածքներ է փոխանցվել նաև նոյեմբեր ամսին։ Կոբախիձեն նոյեմբերի 22-ին հրամանագիր է արձակել, համաձայն որի եկեցուն է փոխանցվել Մառնեուլիի մունիցիպալիտետի Յալղուջա գյուղում գտնվող 10.000 քառ.մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասը, իսկ նոյեմբերի 18-ի հրամանագրով՝ Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Օփշկվիթ գյուղում գտնվող 318 քառ․մ հողամասը։
Տարբեր տվյալներով՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցին, որն ամեն տարի ֆինանսավորվում է պետական բյուջեից տասնյակ միլիոնավոր լարիով, ունի ավելի քան 62 քառ․կմ տարածք։
