Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացու վիրավորվել է մեկ մարդ՝ պահակախմբի պետը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Հարձակումը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 27-ին, Բաքվի ժամանակով 08:30-ին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Կալաշնիկով տեսակի ավտոմատով զինված հարձակվողը ճեղքել է պահակակետը և սպանել պահակակետի պետին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են նաև դեսպանատան անվտանգության երկու աշխատակիցները։
Թեհրանի քրեական գործերի տեսչությունը պնդում է, որ հարձակվողը, ով արդեն ձերբակալված է, հանցանքը կատարել է անձնական դրդապատճառով։
Նրա խոսքով՝ ապրիլին իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն ու այլևս չի վերադարձել։ Մտածելով, որ նա դեռ դեսպանատանն է, խնդրել է հանդիպել դեսպանի հետ։ Քանի որ նրան բազմիցս մերժել են, նա որոշել է հարձակվել»,- ասում են Թեհրանում, թեև Բաքվում չեն հավատում այս վարկածին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է տեղի ունեցածը, այն որակելով որպես «ահաբեկչական գործողություն». «Խորը ցավ եմ հայտնում ավագ լեյտենանտ Օրհան Ռիզվան Ասկերովի ընտանիքին և հարազատներին, ով մահացել է դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու ժամանակ։ Մենք պահանջում ենք ահաբեկչության արագ հետաքննություն անցկացնել և պատժել ահաբեկիչներին։ Դիվանագիտական ներկայացուցչության վրա ահաբեկչությունն անընդունելի է»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանը միջադեպի համար մեղադրում է Իրանի իշխանություններին և հայտարարում, որ պետությունը պետք է կատարեր դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգության պարտավորությունը, որը բխում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից։
«Իրանում մեր դիվանագիտական ներկայացուցչությանը սպառնալու փորձեր նախկինում էլ են եղել։ Ցավոք, վերջին արյունալի ահաբեկչությունը ցույց է տալիս այս ուղղությամբ մեր հրատապ կոչերի նկատմամբ բավականաչափ զգայուն չլինելու լուրջ հետևանքները։ Մենք կարծում ենք, որ Իրանում մեր երկրի դեմ վերջին հակաադրբեջանական արշավը խրախուսել է նման հարձակումները։ Մենք կտրականապես պահանջում ենք, որ Իրանը հնարավորինս արագ բացահայտի և պատժի մեղավորներին, ինչպես նաև այս արյունալի արարքը պատվիրողներին», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։
Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Թեհրանից ընթանում է դեսպանատան աշխատակիցների տարհանումը Ադրբեջան։
