Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Ինչպես նա է գրել X հարթակում, «Վրաստանում հետընտրական իրավիճակը կրկին մտահոգիչ է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Եթե Վրաստանը ցանկանում է պահպանել իր ռազմավարական կողմնորոշումը դեպի Եվրամիություն, մեզ պետք են կոնկրետ գործողություններ կառավարության կողմից։ Մեր ընդլայնման զեկույցը ցույց է տալիս ճանապարհը»,- գրել է ֆոն դեր Լեյենը։
Սալոմե Զուրաբիշվիլին դեռ չի մեկնաբանել Եվրահանձնաժողովի նախագահի հետ զրույցը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» ստացել է ձայների 53,93 տոկոսը։ Ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում այս արդյունքի լեգիտիմությունը և բողոքի ակցիաներ են նախաձեռնում։
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
- «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
- «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
- «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են», իսկ Վրաստանը «ռուսական հատուկ գործողության» զոհ է դարձել։
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը դեռ չեն շնորհավորել «Վրացական երազանքին» ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն ասել է, որ ընտրությունները «աչքի են ընկել լուրջ խախտումներով», որոնք «պետք է հետաքննվեն թափանցիկ և անկախ»:
Ընտրություններից հետո չորրորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, Եվրահանձնաժողովը հրապարակեց ընդլայնման տարեկան փաթեթը, որը գնահատում է տասը երկրների, այդ թվում՝ Վրաստանի առաջընթացը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ Եվրահանձնաժողովը հայտարարում է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը դե ֆակտո կասեցվել է կառավարության գործողությունների պատճառով և խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները, քանի դեռ երկիրը չի փոխել իր ընթացքը։
