Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան և նրա ստեղծած կոնսիլիումի անդամ բժիշկները «Վիվամեդ» կլինիկայում հանդիպել են երրորդ նախագահին և գնահատել են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը։ Հանրային պաշտպանի խոսքով՝ իր գրասենյակը քննարկում է համապատասխան հանձնարարականի նախապատրաստումը Սաակաշվիլիին պատժից ազատելու կամ պատիժը հետաձգելու նպատակով:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Դատարանին միջնորդություն է ներկայացվել, և հանրային պաշտպանը քննարկում է այս գործընթացին միջամտելու հարցը։ Որպեսզի կարողանանք մեր դիրքորոշումը ներկայացնել կամ դիրքորոշում ունենալ այս հարցում, հարկ համարեցի այցելել նրան։
Եթե չեմ սխալվում, գործընթացը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Ուստի, հավանաբար, մինչ այդ պետք է պատրաստվենք, ինչի համար անհրաժեշտ էր, որ բժիշկներն իրենք գան՝ սեփական աչքերով տեսնելու և գնահատելու իրավիճակը։ Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել նրա իրավունքները պաշտպանելու և նրա կյանքը փրկելու համար, ինչի մասին այսօր դեռ խոսում են իմ բժիշկները, ապա իրավիճակն իսկապես բարդ է, ծանր և մի քանի ամսից կրիտիկական կլինի այս դինամիկայով, և իհարկե, Հանրային պաշտպանի գրասենյակը ամեն ինչ կանի այս ուղղությամբ»,- ասել է Նինո Լոմջարիան։
«Նա մտել է 116 կիլոգրամ քաշով, այս պահին նա 73,6 կգ է։ Անկումը շատ լուրջ է։
Մեր կարծիքով՝ պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի քաշի զգալի կորուստ՝ թույլատրելիից շատ ավելի։ Կախեքսիան և քաշի զգալի կորուստը վտանգավոր են կյանքի համար, շատ վտանգավոր:
Շատ է փոխվել իմ վերջին այցելությունից հետո։ Եթե նախկինում գնահատում էի, սանդղակներից մեկով, այն ժամանակ 25-ից ավելի միավոր ուներ, հիմա շատ ցածր գնահատականով է գնահատվում։ Կոգնիտիվ խանգարումը կա, մտածողության զգալի խանգարում: Հիվանդի վիճակը դինամիկ վատացել է»,- ասել է բժիշկ Թենգիզ Ծուլաձեն։
«Էմպաթիա» կենտրոնը հրապարակել է դեկտեմբերի 1-ին Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ անցկացված փորձաքննության եզրակացությունը։ Փաստաթղթի համաձայն՝ մինչև ձերբակալությունը հիվանդը գործնականում առողջ է եղել, սակայն այժմ կոմա և մահ է սպասվում։ Փորձագետի կարծիքով՝ ախտորոշման և բուժման համար Սաակաշվիլիին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել ԱՄՆ-ի և/կամ Եվրամիության բազմապրոֆիլ երրորդ կարգի համալսարանական կլինիկա։ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն դիմել է դատարան՝ Սաակաշվիլիին պատժի կրումից ազատելու պահանջով։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Թբիլիսիում։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերության և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։
Դեկտեմբերի 3-ին Եվրոպական լիբերալների և դեմոկրատների դաշինքի (ALDE) կուսակցության խորհուրդը բանաձև է ընդունել, որով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է անում ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին և «Մթավարի Արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։