Իսրայելական բանակի տեղեկություններով՝ «Համաս» արմատական իսլամիստական շարժման հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 1200-ի։ Որոշ սպանվածների մարմինները դեռ չեն հայտնաբերվել։ «Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի այսպես կոչված առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 950 մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Իսրայելի պաշտպանության բանակը լիովին վերականգնել է վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանին։ Նրանց տվյալներով՝ ոչնչացվել է մոտ 1500 ահաբեկիչ։
«Համաս»-ը պատանդ է վերցրել մոտ 150 մարդու, այդ թվում՝ օտար երկրների քաղաքացիների։
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է թշնամական կողմերին չօգտվել Իսրայելում ստեղծված իրավիճակից։ Իր իսկ հայտարարության համաձայն՝ զսպողություն ապահովելու համար ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական ուժերի դիրքերը տարածաշրջանում։ Ամերիկյան զենքի առաջին խմբաքանակն այսօր Իսրայել է ժամանել Նևաթիմ ավիաբազայում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ծրագրում է առաջիկա մի քանի օրերին այցելել Իսրայել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան ավիակիրի ժամանումը Իսրայել կարող է լուրջ կոտորածի պատճառ դառնալ։ Էրդողանը քննադատել է Գազայի հատվածը արգելափակելու Իսրայելի որոշումը։ Իսրայելի պաշտպանության նախարարի հրամանով դադարեցվել է Գազայի հատված էլեկտրաէներգիայի, վառելիքի և ապրանքների մատակարարումը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը կշարունակի իր ջանքերը պատերազմը դադարեցնելու ուղղությամբ և բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախօրեին արած հայտարարության համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց նկատմամբ իրականացված Հոլոքոստից հետո, հրեաները չեն ունեցել այնպիսի մասշտաբի հարձակում և զոհեր, ինչպիսին հոկտեմբերի 7-ին էր։ Իսրայելը նախատեսում է իրականացնել այնպիսի գործողություն, որը կհամոզի նրան, որ «Համաս»-ին ռազմական տարբերակներ չեն մնացել։
«Համաս»-ը հոկտեմբերի 7-ին հրթիռակոծել է իսրայելական քաղաքները և գետնից ներխուժել Գազայի հատվածի հարևան շրջաններ։ Հոկտեմբերի 8-ին Իսրայելի կառավարությունը երկրում պատերազմական դրություն է հայտարարել և օդային ու հրետանային հարվածներ հասցրել Գազայի հատվածին։ Գազայի հատվածը վերահսկող արմատական իսլամիստական շարժումը Իսրայելը համարում է օկուպացիոն պետություն։
