«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է տարածել իր հիմնադրած կուսակցության իշխանության գալու 12-րդ տարեդարձի կապակցությամբ, որտեղ գրում է, որ հոկտեմբերի 1-ը Վրաստանի պատմության «գլխավոր հիմնաքարերից մեկն է» և «վրաց ժողովրդի գոյության հիմնական հաջողություններից մեկը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 4 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 5 Նման ամոթալի բան չեմ տեսել, պատրաստվել է ԿԳԲ-ի դարբնոցում․ նախագահը՝ «Երազանքի» պաստառների մասին
- 6 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
«Այսօր հոկտեմբերի 1-ն է՝ ազատության վերադարձի օրը, այն օրը, որն արտահայտում է Վրաստանի և վրաց ժողովրդի աննախադեպ միասնությունը մեր երկրի դարավոր պատմության մեջ։ Օր, որն արտահայտում է անկախ Վրաստանի պատմության գլխավոր հաղթանակը և վրացի մարդու կողմից արժանապատվության վերադարձը»,- ասում է Բիձինա Իվանիշվիլին։
Նա նախորդ իշխանություններին անվանում է «ամոթալի սև կետ», որը, ըստ նրա, թույլ չի տվել մարդկանց «ազատ շնչել, կարծիք հայտնել, պայքարել ճշմարտության համար, ապրել արժանապատիվ, հոգ տանել իրենց ընտանիքի և սիրելիների մասին, աշխատել, բիզնեսով զբաղվել, կրթություն ստանալ և արժանապատվորեն անցկացնել իրենց ծերությունը»։
«Հայրենասիրությունը միայն զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելը չէ, մնացած ամեն ինչի հետ մեկտեղ, դա անարդարության դեմ ձայնը բարձրացնելու խիզախությունն է ամենածանր պահին, երբ ոչ ոք չի համարձակվում ձայն բարձրացնել։ Մենք համարձակվեցինք։ Մենք կարողացանք անել անհնարինը... Մեր ժողովրդի այս աննախադեպ համախմբվածությունն էր, որին չկարողացան դիմակայել այն ժամանակվա վարչակարգն ու նրանց օտար տերերը։ Ուստի այս օրը մեր հպարտության ընդհանուր հիմքն է։ Վրաստանի քաղաքացիների միասնության և այս միասնության ուժի նշան և խորհրդանիշ: Այս օրը նույնպես մերն է, ինչպես մայիսի 26-ը, ինչպես ապրիլի 9-ը»,- աջակիցներին է դիմում Բիձինա Իվանիշվիլին։
Իվանիշվիլին ավելացնում է, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին «Վրաստանի պատմության չարխը սկսեց ճիշտ պտտվել»։
«Այս շոշափելի առաջընթացը, որը մենք բոլորս տեսնում ենք, արդյունք է ոչ միայն մեր վճռականության ու ջանքերի, այլ նաև ճիշտ քայլելու անդունդի եզրին, որով մենք քայլում ենք 12 տարի և շարունակում ենք քայլել մինչ օրս։ Այո, մինչև վերջերս մենք փորձում էինք հրապարակավ չխոսել այս թեմայի մասին, որպեսզի չճնշենք բնակչությանը, բայց 2012 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև այսօր Վրաստանի իշխանությունները և «Վրացական երազանքը» ստիպված են քայլել անդունդի եզրով, անընդհատ փորձելով կանխել հեղափոխություններ և պահպանել շարունակական խաղաղությունը երկրում»,- ասում է «Վրացական երազանքի» հիմնադիրը։
Բիձինա Իվանիշվիլին կրկին բացատրում է, թե ինչու է «Վրացական երազանքին» անհրաժեշտ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալը։ Իշխող կուսակցության ծրագրերում առաջինը «Միացյալ ազգային շարժմանը» քրեական պատասխանատվության ենթարկելն է։
«Սկզբունքորեն կարևոր է, որ «Վրացական երազանքը» հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանա, որպեսզի.
Նախ պետք է հակասահմանադրական ճանաչվի, իսկ հետո օրենքի ողջ խստությամբ դատվի կոլեկտիվ «Ազգային շարժումը», սեփական բնակչությանը ահաբեկող, սպանող, խոշտանգող և նրա վրա պատերազմի կրակ սանձազերծած ռեժիմը,
Որպեսզի Վրաստանը կառավարվի մեր ժողովրդի կողմից ընտրված իշխանության կողմից, այլ ոչ թե օտար ուժերի գործակալներով համալրված հավաքական «Ազգային շարժման» կողմից,
Միասին իրագործելու երկարամյա ցանկությունը խաղաղության միջոցով հաշտության և փոխադարձ ներողամտության հիման վրա շարունակել միասնական տեսնել մեր հայրենիքը,
Ընտանիքը, ազգությունը, հավատքը վիրավորելու և նվաստացնելու մշտական փորձերը ընդմիշտ դադարեցնելու և հանուն Ուղղափառ Եկեղեցու անկախության, նրա ամրապնդման և պաշտպանության, մենք պետք է սահմանադրության մեջ արտացոլենք ուղղափառ եկեղեցու դերը որպես Վրաստանի պետության ինքնության հենասյուն»,- ասված է Իվանիշվիլիի հայտարարության մեջ։
«Վրացական երազանքը» իշխանության եկավ 2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ կուսակցության օգտին քվեարկել է 1 181 862 ընտրող, որը կազմել է ընտրություններին մասնակցած ընտրողների 54,97 տոկոսը։