«Վրացական երազանքը» հավելյալ պարզաբանում է հրապարակել Ելիսեյան պալատի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բիձինա Իվանիշվիլիի հետ զրույցում պահանջել է ազատ արձակել ցույցերի ժամանակ կամայականորեն ձերբակալվածներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
«Ֆրանսիայի նախագահը, զրույցի ընթացքում, իսկապես բարձրացրել է ձերբակալվածների ազատ արձակման հարցը։ Կուսակցության պատվավոր նախագահը այս հարցով Ֆրանսիայի նախագահին պարզաբանել է, որ ձերբակալվածների մեծ մասը գտնվում է վարչական կալանքի տակ, և առաջիկայում նրանք բոլորն ազատ կարձակվեն։
Ինչ վերաբերում է քրեական մեղադրանքով ձերբակալված անձանց, ապա Մակրոնին բացատրվել է, որ Վրաստանը իրվական պետություն է, և բոլոր հանցագործները կատարած հանցագործության համար պատասխանատվության կենթարկվեն օրենքի պահանջներին և ապացույցների բարձր մակարդակին համապատասխան», - ասվում է «Վրացական երազանքի» հերթական հայտարարության մեջ։
Ըստ կուսակցության՝ Բիձինա Իվանիշվիլին Ֆրանսիայի նախագահին բացատրել է նաև, որ ոստիկանությունը ցուցարարների լայնածավալ բռնությունների դեմ գործել է եվրոպականից բարձր չափանիշներով։
«Բացի այդ, կուսակցության պատվավոր նախագահը նշել է, որ հետաքննություն է սկսվել և շարունակվում է անհատական իրավախախտումների վերաբերյալ»,- հայտնում են «Վրացական երազանքից»։
Հեռախոսազրույցը կայացել է Մակրոնի նախաձեռնությամբ, և ինչպես հայտնել են «Վրացական երազանքից», տևել է մեկ ժամ։ Հաղորդակցության մասին տեղեկությունն ի սկզբանե հրապարակել էր Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը, թեև հրապարակված հայտարարության մեջ ոչինչ չէր ասվում, որ Ֆրանսիայի նախագահը դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումները, պահանջել ազատ արձակել բոլոր կամայական ձերբակալվածներին և հարգել խոսքի և հավաքների ազատությունը։ Բացի այդ, Մակրոնը ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը շեղվել է եվրոպական հետագծից։ Էմանուել Մակրոնը կոչ է արել ներառական երկխոսություն սկսել քաղաքական խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին կրկին կապի մեջ կլինեն, և ձեռք բերված առաջընթացը կգնահատվի։
Նոյեմբերի 28-ից Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային ֆինանսավորումից։ Ոստիկանական ուժերը բազմիցս ցրել են եվրաինտեգրման կասեցման դեմ բողոքող քաղաքացիներին։ Հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել թե՛ հանրահավաքի մասնակիցներին, թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ակցիաների շրջանակներում տարբեր հիմքերով ձերբակալվել է մոտ 500 մարդ։
