Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը վերջին մեկ տարում աճել է 700 միլիոն դոլարով՝ 10․6 տոկոսով։ 68-ամյա վրացի միլիարդատերը աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց շարքում 369-րդ տեղում է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Bloomberg-ը Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատում է 7․3 միլիարդ դոլար, ինչը նրա համար ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Հրատարակությունը, հիմնվելով անանուն աղբյուրի վրա, գրում է, որ 1 միլիարդ դոլար արժե միայն նրա արվեստի գործերի հավաքածուն։
Bloomberg-ը նշում է, որ Իվանիշվիլին իր հարստությունը կուտակել է հետխորհրդային Ռուսաստանում 1990-ականներին, իր ակտիվների մեծ մասը վաճառել է 2003-2006 թվականներին, իսկ մնացածը՝ նախքան 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելը:
Հատկանշական է, որ Իվանիշվիլիի ունեցվածքը Forbes-ը գնահատում է 4․9 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշով նա 635-րդն է Forbes-ի աշխարհի միլիարդատերերի ցուցակում։
Բիձինա Իվանիշվիլին 2012-2013 թվականներին զբաղեցրել է վարչապետի և «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնները։ 2013 թվականի նոյեմբերի 20-ին նա հեռացավ վարչապետի պաշտոնից, հրաժարական տվեց նաև կուսակցության նախագահի պաշտոնից և ասաց, որ հեռացել է քաղաքականությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին՝ նախագահական ընտրություններից առաջ, Իվանիշվիլին կրկին ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ։
2021 թվականի հունվարի 11-ին նա հայտարարեց, որ վերջնականապես լքել է քաղաքականությունը և «ամբողջությամբ դուրս է եկել կառավարման ղեկից»։
Չնայած քաղաքականությունից իր հեռանալու մասին հրապարակային հայտարարություններին՝ Իվանիշվիլին մեղադրվում էր ոչ ֆորմալ կառավարման մեջ, և նրա անունը կապված էր կուսակցությունում կարևոր որոշումներ կայացնելու հետ, ներառյալ վարչապետների, նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության և հաստատման հետ:
2023 թվականի դեկտեմբերի 30-ին Իվանիշվիլին «վերադարձավ» քաղաքականություն և դարձավ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ։
