«Երբ վստահություն չկա ընտրությունների նկատմամբ, երբ չկա վստահություն իշխանության նկատմամբ, երբ իշխանությունը դիմում է ստի՝ իր դիրքերն ամրապնդելու համար, նշանակում է, որ ամեն ինչ ավարտված է, և միակ ելքը նոր ընտրություններն են»,- այս մասին ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Լրահոս
4 կուսակցություններ Աբխազիայի և «Հարավային Օսիայի» ճանաչումը չեղարկելու խնդրանքով դիմել են Սիրիայի առաջնորդին
ԱՄՆ-ի ֆինանսավորումը դադարեցվել է 3 ամսով, մեծ հույս ունենք, որ այն երկար ժամանակով կդադարեցվի. Կոբախիձե
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
Սալոմե Զուրաբիշվիլին հերթական անգամ արձագանքել է ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին և ասել, որ «այսօր մենք իսկապես նոր փուլում ենք»։ Նրա գնահատմամբ՝ դիտորդական առաքելության եզրակացությունը «արտացոլում է բոլոր այն խախտումները, կեղծման ձևերն ու մեթոդները, որոնք մենք բոլորս նշել ենք նախկինում»։
«Եզրակացությունը, որ արվեց, լիովին բավարար է, որպեսզի այս ընտրությունները տեխնիկապես գնահատվեն որպես ընտրական գործընթացի և հանրային վստահության վրա բացասական ազդեցություն թողած ընտրություններ։ [...] Սա է հիմքը, որով մենք բոլորս միասին անցնում ենք հիմնական պահանջի մի նոր փուլի, որը կոչվում է նոր ընտրությունների նշանակում, քանի որ այս պայմաններում ճգնաժամի այլ քաղաքական լուծում լինել չի կարող, քան ընտրությունների նշանակումը։ Բոլոր երկրներում, որոնք անցել են նման ճգնաժամի միջով, սա է միակ լուծումը։
[...] Այսօր մենք հարձակման ռազմավարություն ենք սահմանել բոլոր ուղղություններով՝ մեր արտաքին գործընկերների հետ, երկրի ներսում՝ իրավական առումով, որպեսզի ամեն ինչ հաստատված լինի և չհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ հանկարծ ընտրություններ նշանակվեն, և մենք պատրաստ չլինենք։ Այս ամենը պետք է հաշվի առնել։
Մենք պետք է իմանանք, թե ուր ենք գնում, և որ կարճ ճանապարհով ենք գնում։ Այստեղ շատ ժամանակ չի մնացել։ «Վրացական երազանքը» փորձում է շատ արագացված տեմպերով նոր օրենքներ ընդունել, որպեսզի մեզ շատ արագ տեղափոխեն ռուսական ռեժիմ, իսկ մենք դա թույլ չենք տա։
Մենք պետք է գործադրենք բոլոր ճնշումները՝ ներսից և դրսից, պարոն Իվանիշվիլիին ստիպելու համար, քանի որ նա միակն է, ով որոշում է կայացնում ամբողջությամբ չքանդել իր համակարգը, և մինչև այն ամբողջությամբ կկազմաքանդվի, նա պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ։ Դրա համար սահմանադրական ձևեր մշակելը շատ հեշտ է, և դա մեծ ջանք չի պահանջում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով՝ ինքը պատրաստ է հանդիպել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահի հետ։ «Ես գիտեմ, որ դրսից շատ մարդիկ պատրաստ կլինեն, որպեսզի ժամանեն և ճնշում գործադրեն նրա վրա»,- նշել է նա։
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վաղը՝ ժամը 21:00-ին, կմիանա հանրահավաքին և ելույթ կունենա խորհրդարանի դիմաց։