Ջաբա Սամուշիան, առավելագույնը 6 ամիս ժամկետով, ընտրվել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Սամուշիան այս պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 3 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 6 Անրի Օխանաշվիլին ՊԱԾ-ում կփոխարինի Գրիգոլ Լիլուաշվիլիին, Պաատա Սալիան կլինի արդարադատության նախարար
Այսօր կայացած ընտրություններին մասնակցել է ԹՊՀ գիտխորհրդի 30 անդամ։ Սամուշիայի օգտին քվեարկել է 28 անդամ, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։
Ընտրություններին զուգահեռ ուսանողները ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում են ռեկտորի ընտրության կարգի փոփոխություն, ուսանողների համար հանրակացարանի կառուցում և բնակարանների սուբսիդավորում։ Ուսանողական շարժման հայտարարության համաձայն՝ Սամուշիան եղել է նախապես ընտրված թեկնածու, և նա միայն ընտրությունների միջոցով է նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնից Գիորգի Շարվաշիձեն հոկտեմբերի 7-ին հրաժարական տվեց։ Հոկտեմբերի 11-ից սկսվեց ռեկտորի պաշտոնակատարի թեկնածուների գրանցումը։ Մինչ այդ
Ջաբա Սամուշիային հոկտեմբերի 9-ին սոցցանցում շնորհավորում էին ԹՊՀ ռեկտոր դառնալու կապակցությամբ։ Ավելի ուշ նրանցից մի քանիսը, այդ թվում՝ Վրաստանի մշակույթի պալատի նախագահ Դավիթ Օքիտաշվիլին, ջնջել են շնորհավորական գրառումը։
«Բարեկամներ, ես ամբողջ օրը ճանապարհին եմ եղել ու միայն հիմա եմ տեսել որոշ գործակալությունների կողմից տարածած տեղեկությունը՝ իմ ռեկտոր նշանակվելու մասին։ Նման բան տեղի չի ունեցել, և սա մի քանի գործակալությունների կողմից տարածած ապատեղեկատվություն է։ Հասկանալի է, թե ինչի են ձգտում, բայց այս անգամ ես դրա վրա չեմ կենտրոնանա: Ցավում եմ, որ շատերն այս տեղեկությունն ընդունել են որպես իրողություն: ԹՊՀ-ի կանոնադրությունը կարգավորում է ընտրությունների կանոնները, և ոչ ոք, ոչ մեկին չի նշանակում։ Բացի այդ, այժմ համալսարանն ունի ռեկտոր, և նորի ընտրությունը նախատեսվում է ընդամենը մի քանի շաբաթից։ Բոլորս պետք է հարգենք ԹՊՀ-ի ավանդույթը»,- հոկտեմբերի 9-ին Ֆեյսբուքում գրել է Ջաբա Սամուշիան։
Ջաբա Սամուշիան 2010-2014 թվականներին եղել է Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահի տեղակալը։ 2010 թվականին Գիորգի Թարգամաձեի «Քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցության ցուցակով դարձել է սակրեբուլոյի անդամ։ 2013 թվականին Սամուշիան լքել է «Քրիստոնյա դեմոկրատներ» խմբակցությունը և միացել «Վրացական երազանքին»։ 2014 թվականին Սամուշիան «Վրացական երազանքից» երկրորդ ժամկետով ընտրվել է սակրեբուլոյի անդամ, իսկ մինչև 2017 թվականը ղեկավարել է գույքի կառավարման և ֆինանսաբյուջետային հանձնաժողովը։ 2018 թվականից եղել է Շոթա Ռուսթավելիի անվան ազգային գիտական հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալը, 2020 թվականի օգոստոսից՝ նույն հիմնադրամի գլխավոր տնօրենը։
