«Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի վրա ֆիզիկական հարձակումից հետո մի խումբ ագրեսիվ մարդիկ շտապել են Բորջոմիի լիբերալ ակադեմիայի ճամբար։ Ինչպես երևում է տեղում արված կադրերից, նրանք քարեր են նետել, բղավել ու սպառնացել։ Հյուրանոցի դիմաց հավաքվածների թվում է եղել «Վրացական երազանքի» աջակից, «Վրաստանը առաջին հերթին» շարժման հիմնադիր Վատո Շաքարիշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 4 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 5 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
«Մեզ վրա հարձակվել են անհայտ ծագման խմբեր։ Նրանք մեզ վրա հարձակվում են բոլոր կողմերից։ Մի քանի անգամ զանգել ենք ոստիկանություն, բայց դեռ չեն ներկայացել։ POS TV-ն է այստեղ: Քարեր են նետում, ներկեր, հայհոյում են մեզ, վիրավորում։ Մենք մեծ վտանգի մեջ ենք։ Մենք օգնություն ենք խնդրում»,- ասում է ճամբարի կազմակերպիչներից Բարբարա Մգալոբլիշվիլին, ով Ֆեյսբուքում հրապարակել է ճամբարի մոտ ծավալվող իրադարձությունների տեսանյութը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Շաքարիշվիլին մտնում հյուրանոց և հարցազրույց տալիս քարոզչական POS TV հեռուստաընկերությանը։
Այսօր առավոտյան հաղորդվել է, որ Զուրաբ Ջափարիձեն ֆիզիկական բռնության է ենթարկվել Բորջոմիի լիբերալ ակադեմիայի ճամբար գնալիս։
«Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Անա Կուրաշվիլիի խոսքով՝ Ջափարիձեի վրա հարձակվել են, երբ նա մենակ նստած է եղել Գորիի «Սմարթ» խանութի մոտ կայանված մեքենայում։ «Նա բացել է մեքենայի դուռը, ասել՝ ինչպե՞ս կարելի է պատրիարքի մասին այդպես խոսել ու հարվածել է նրան»,- հարձակման մասին ասել է Կուրաշվիլին։
Վատո Շաքարիշվիլին Facebook-ում շուտով արձագանքել է Ջափարիձեի վրա հարձակմանը. «Զուրա Գիրչի Ջափարիձեն գնում էր Բորջոմիի երիտասարդներին թունավորելու (թրեյնինգ անցկացնելու)։ Կանգ է առել Գորիի «Սմարթ»-ում, մի վրացի մարդ է մոտեցել, ասել է՝ եթե կարող ես պատուհանը իջեցնել, ասելիք ունեմ... նա էլ իջեցրել է, կարծելով, թե բարևում է, ու հարվածել է քիթ ու բերանին։ Սա մեր պատրիարքին ու եկեղեցուն վիրավորելու համար ու գնացել է այս բարի մարդը իր ճանապարհով... Զուրան մնաց այդպես ու ստիպված վերադարձավ Թբիլիսի»:
Զուրաբ Ջափարիձեն վնասվածքներ ունի գլխի և աչքերի հատվածում։ Ոստիկանությունում հարցաքննվելուց հետո նրան հետազոտել են։
Անհատական ազատության ինստիտուտը (IFIL) հունիսի 16-18-ը Բորջոմիում կազմակերպել է լիբերալ ակադեմիայի ճամբար։ Ծրագրի գործընկերներն են VVD International-ը, Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), Վրաստանի համալսարանը և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությունը: Համաձայն հրապարակված տեղեկատվության՝ ճամբարն ընդգրկում է չորս հիմնական ոլորտներ՝ քաղաքականություն, տնտեսագիտություն, իրավունք և քարոզչություն/պայքար ապատեղեկատվության դեմ: