Խորհրդարանի լիագումար նիստում ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեն ռուսական օրենքի հաստատմանն աջակցող «Վրացական երազանքի» անդամներին համեմատել է Սերգո Օրջոնիկիձեի հետ։ Քվեարկությունից առաջ արված այս հայտարարության պատճառով մեծամասնության անդամները Նակաիձեի հասցեին վիրավորական հայտարարություններ են արել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Դիմում եմ կառավարությանը, իշխող կուսակցությանը, վերջապես մի վաճառեք Վրաստանի ազատությունն ու եվրոպական ապագան։ Ընդունելով ռուսական օրենքը՝ մի կործանեք մեր նախնիների դարավոր ձեռքբերումները, ովքեր զոհաբերեցին իրենց ամենաթանկ կյանքը, որպեսզի Վրաստանը լինի ազատ, անկախ և եվրոպական ընտանիքի անդամ։
Եթե այսօր ստորագրեք երկրի վերջնական կործանումը, ձեր անունն ու ազգանունը դարերով կհիշատակվեն Օրջոնիկիձեի ազգանվան կողքին։ Մի արեք այսպես, կգա ժամանակը, և դուք կամաչեք նայել ձեր երեխաների և թոռների աչքերին»,- ասել է Տարիել Նակաիձեն։
Չնայած բազմահազարանոց շարունակական բողոքի ակցիաներին և միջազգային գործընկերների կոչերին՝ այսօր «Վրացական երազանքը» 84 կողմ, 30 դեմ ձայներով ընդունեց ռուսական օրենքը։
Օրենսդիր մարմնի մոտ ընթանում է բողոքի ակցիա։ Օրենքի երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունմանը քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով՝ «ստրուկներ» և «ռուսներ»։
Խորհրդարանի մոտ մոբիլիզացված են ՆԳՆ հարյուրավոր աշխատակիցներ։
