«Ինչքան էլ փորձեք մեկ իմպիչմենտով սպառնալ, մեկ դատի տալ Սահմանադրական դատարանում, մեկ որևէ ուժի հետ կապել, մեկ փորձել արգելել միջազգային այցերը, մեկ փորձել սահմանափակել իմ հարաբերությունները տեղական իշխանությունների հետ, մեկ բողոքել իմ վրացերենից, մեկ զրպարտել ինձ և իմ ընտանիքին, և մի խոսքով, ինչի մեջ էլ որ մեղադրեք, դուք չեք կարող փոխել իմ նպատակը և չկարողացաք փոխել ինձ և չեք կարողանա փոխել»,- այսպես է դիմել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանքին» խորհրդարանի գարնանային նստաշրջանի արտահերթ նիստում տարեկան զեկույցի ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նախագահը խորհրդարանի նիստերի դահլիճում ներկաներին հիշեցրել է, որ ինքը գործում է ըստ սահմանադրության, մասնավորապես.
- Վրաստանի նախագահը Վրաստանի պետության գլուխն է, երկրի միասնության և ազգային անկախության երաշխավորը,
- Վրաստանի նախագահը Վրաստանի պաշտպանության ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է,
- Վրաստանի նախագահը ներկայացնում է Վրաստանը արտաքին հարաբերություններում։
Նիստին մասնակցում էին վարչապետը, նախարարները, Սահմանադրական դատարանի նախագահը, ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
Վրաստանի կառավարությունը նախագահի դեմ բողոք էր ներկայացրել Սահմանադրական դատարանում, քանի որ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է կառավարությունում որոշ դեսպաններ նշանակել։ 2023 թվականի փետրվարին կառավարությունը ետ է կանչել սահմանադրական հայցը։ Ավելի վաղ նախագահը հայտնել էր, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո կառավարությունն իրեն մերժել է պաշտոնական այցեր կատարել Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա, ինչի համար ստիպված է եղել օգտվել անձնական շփումներից։
Նախագահն այսօրվա ելույթում խոսել է երկրի եվրոպական ձգտումների ու ձեռքբերումների ամրապնդման ուղղությամբ իր ձեռնարկած քայլերի մասին։
«2021 թվականի մարտին Վրաստանում Շառլ Միշելի այցը և նրա, այսինքն՝ Եվրամիության պատմական ներգրավվածությունը երկրում ճգնաժամի լուծման գործում, տեղի ունեցավ իմ ջանքերով։
2021 թվականի հունիսի 23-ին, իմ ջանքերով, 15 տարի անց իրականացվում է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը մեր բարեկամ և գործընկեր երկիր՝ Ուկրաինա, դիվանագիտական հարաբերությունները վերադառնում են բնականոն ռեժիմի, և չնայած որոշ վրացի-ուկրաինացիների ջանքերին, որ այցը անհաջող լիներ կամ ընդհանրապես չկայանար, ստացվեց այն և սկսեցի աշխատել Պետրայի գագաթնաժողովին։
2021 թվականի հուլիսի 19-ին իմ ջանքերով Վրաստանում կայացավ Պետրայի պատմական բարձր մակարդակի գագաթնաժողովը՝ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և Եվրամիություն։ Այնտեղ, որտեղ աշխարհը տեսավ, որ Վրաստանը առաջատար է, նախաձեռնող և առաջադիմել է եվրոպական ճանապարհին։ Գագաթնաժողովի ավարտին մեր միասնությունը հպարտ ու հանդիսավոր էր. նախագահը, վարչապետը և մեր ընկերները միասին և հույսով նայեցին մեր եվրոպական ապագային։ Թե այսօր որտեղ ենք՝ դրան չեմ անդրադառնա:
Ես օգտվել եմ իմ հայեցողական իրավունքից (բոլորը գիտեն, որ դա ինձ համար դժվար որոշում էր), սակայն այս ներումը ցանկալի ազդեցություն չթողեց քաղաքական ելքի կամ ապաբևեռացման վրա։
Ես օգտագործել եմ նաև իմ սահմանադրական լծակները և վետո եմ դրել այն օրենքների վրա, որոնք դեմ էին մեր եվրաինտեգրման գործընթացին, և նույնը կանեմ ապագայում, երբ վտանգվի եվրոպական ճանապարհը։
Չնայած այն հանգամանքին, որ մեր հեղինակությունը խարխլվեց այն բանից հետո, երբ մենք չստացանք թեկնածուի կարգավիճակ, ես իմ պարտքն եմ համարել կրկին վերսկսել իմ միջազգային գործունեությունը, ինչպես պաշտոնական մակարդակով, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում, որպեսզի պաշտպանենք երկրի եվրոպական շահերը և դիրքավորենք այն մի թեմայի շուրջ, որ մենք արժանի չենք մերժման և չպետք է կրկնակի մերժում ստանանք:
Այստեղ ես ողջունում եմ Շառլ Միշելի վերջին հայտարարությունը, որը նոր հնարավորությունների պատուհան է բացում մեզ համար»,- ասել է նախագահը։
Նախագահի խոսքով՝ վերջերս ստացել է Եվրախորհրդարանի նախագահի հրավերը՝ ելույթ ունենալու Եվրախորհրդարանում, ինչը չի եղել 2010 թվականից ի վեր։ «Ապրիլի 18-ին ելույթով հանդես կգամ Եվրախորհրդարանում։ Գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց անհրաժեշտ է, որ Եվրոպան հասկանա և լսի մեր ժողովրդի ասելիքը։
Չի կարելի ինքներս մեզ խաբել: Մի կողմից, կառավարությունը չի կարող արդյունքի հասնել միայն 12 հանձնարարականների ֆորմալ կատարմամբ և առանց ժողովրդի աջակցության։ Մյուս կողմից, քաղաքացիական սեկտորը կամ քաղաքական կուսակցությունները միայն ակցիաներով չեն կարող արդյունքի հասնել։
Քանի որ մինչ այժմ հնարավոր չի եղել պաշտպանել և ամրապնդել Վրաստանի եվրոպական դիրքերն ու իմիջը մեր եվրոպացի գործընկերների մոտ, այդ իսկ պատճառով ես որոշեցի ակտիվորեն մասնակցել այս գործընթացին և նպաստել միասնական ու համախմբված աշխատանքին և միասին հասնել իրական արդյունքի, որը կբերի մեզ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը: Ես ընդունում եմ այդ պատասխանատվությունը, քանի որ ես բոլորի նախագահն եմ և չեմ ներկայացնում ոչ մի կողմին, ոչ մյուսին, բացառությամբ վրաց ժողովրդի»,- ասել է նախագահը։