Բնակարանը մի քանի ժամ խուզարկելուց հետո ոստիկանները ձերբակալել են ռազմական բլոգեր Ուչա Աբաշիձեին։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները խուզարկել են Աբաշիձեի տունը և այլ քննչական գործողություններ են կատարել այնպես, որ փաստաբաններին թույլ չեն տվել մուտք գործել բնակարան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Փաստաբանի տեղեկություններով՝ Ուչա Աբաշիձեն ձերբակալվել է քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով, որը վերաբերում է հրազենի ապօրինի ձեռքբերմանը և պահպանմանը։
«Արդեն ձերբակալվածին տնից հանեցին, աստիճաններով իջեցրին, հետո մեզ թողեցին բարձրանալ։ Ուչա Աբաշիձեի պաշտպանության իրավունքն արդեն խախտվել է»,- ասել է փաստաբանը։
Ձերբակալվածի ընկեր Շոթա Թութբերիձեն լրատվամիջոցներին հայտնել է, որ Ուչա Աբաշիձեն գրանցված զենք ունի, և եթե առգրավված իրերի մեջ որևէ այլ բան հայտնաբերվի, այն «տեղադրված կլինի ոստիկանների կողմից»։
«Պաշտպանության իրավունքի սահմանափակումը քրեորեն պատժելի արարք է»,- ասել է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և կոչ արել Հանրային պաշտպանին և իրավաբանների ասոցիացիային ուսումնասիրել փաստաբանի գործունեությանը միջամտելու փաստը և համապատասխան արձագանքել։
Աբաշիձեի տան մոտ հարյուրավոր ոստիկաններ են մոբիլիզացվել։ Տեղում հավաքվել էին նաև քաղաքացիներ՝ աջակցելու բլոգերին և բողոքելու կառավարության ռեպրեսիվ գործողությունների դեմ։
