Այսօր՝ մարտի 19-ին, Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին։ Գալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը համարվող Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 5 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 6 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
Առկա տեղեկությունների համաձայն՝ հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 100 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ, գործարարներ։
Ձերբակալություններից հետո Ստամբուլում չորս օրով արգելք է դրվել հավաքների և ցույցերի վրա՝ հասարակական կարգը պահպանելու և հնարավոր սադրանքները կանխելու պատրվակով։ Բացի այդ, սահմանափակվել է մուտքը սոցիալական մեդիա, ներառյալ հարթակ X և TikTok:
Գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը կիրակի օրը՝ մարտի 23-ին, Էքրեմ Իմամօղլուին պետք է առաջադրեր որպես նախագահի թեկնածու։
Նրա ձերբակալությունից մեկ օր առաջ Ստամբուլի համալսարանը հետ է կանչել Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը այն բանից հետո, երբ դատախազները կասկածներ են առաջացրել դրա օրինականության վերաբերյալ։ Եթե այս որոշումը մնա ուժի մեջ, ապա Իմամօղլուն չի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածուները պետք է բարձրագույն կրթություն ունենան։
53-ամյա Էքրեմ Իմամօղլուն առաջին անգամ ընտրվել է Թուրքիայի խոշորագույն քաղաքի քաղաքապետ 2019 թվականին և պաշտոնավարել է ընդամենը մեկ ամիս, երբ իշխանությունները չեղյալ են հայտարարել ընտրությունների արդյունքները։ Նույն թվականի հունիսին կայացած վերընտրության ժամանակ Իմամօղլուն կրկին հաղթեց Էրդողանի կուսակցության թեկնածուին։ Նրա հաղթանակով ավարտվեցին նաև 2024 թվականի մունիցիպալ ընտրությունները։
Ըստ իշխանամետ լրատվամիջոցների՝ Էքրեմ Իմամօղլուն կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) օգնելու մեջ։
«Մենք կանգնած ենք մեծ բռնակալության առաջ, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք չենք հանձնվելու: Ես ինձ վստահում եմ իմ ժողովրդին: Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես ոտքի եմ կանգնելու», - ասել է Իմամօղլուն լուսադեմին՝ իր ձերբակալությունից առաջ սոցցանցերում հրապարակված տեսանյութում։ Նա մեղադրել է իշխանությանը «ժողովրդի կամքը յուրացնելու մեջ»։
Թուրքիայում հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2028 թվականին, թեև արտահերթ ընտրությունները չեն բացառվում։
Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգուր Օզելը Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունն անվանել է «հեղաշրջում» և ասել, որ կառավարությունը խանգարում է ժողովրդին ընտրել հաջորդ նախագահին։
