Փետրվարի 13-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դուննիգանի թեկնածությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Սպիտակ տան տվյալներով՝ Ռոբին Դաննիգանը ներկայումս ծառայում է որպես պետքարտուղարի օգնականի տեղակալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում: Մինչ այդ նա Ավստրիայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարն էր և փոխդեսպանը։ Նախկինում Ռոբին Դաննիգանը զբաղեցրել է Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը: Տարբեր ժամանակներում նշանակվել է ԱՄՆ դեսպանատներում Վիետնամում, Չիլիում, Թուրքիայում, Կուբայում և Սալվադորում։
Վաշինգտոնում Դաննիգանի աշխատանքը ներառում է էներգետիկայի բյուրոյի Եվրոպայի, Արևմտյան կիսագնդի և Աֆրիկայի գրասենյակի տնօրենի պաշտոնները, ինչպես նաև պաշտոններ Մերձավոր Արևելքի գործերի բյուրոյում և Պետքարտուղարի գրասենյակի գործադիր քարտուղարությունում:
Դաննիգանը Պետդեպարտամենտի բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ երկու մրցանակ բարձրակարգ արտաքին ծառայության համար:
Ռոբին Դաննիգանը Կալիֆոռնիայից է: «Ազգային պատերազմի քոլեջում» ստացել է գիտությունների մագիստրոսի կոչում։ Բացի այդ, նա գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել Ջորջթաունի համալսարանից և գիտության բակալավրի աստիճան Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանից: Տիրապետում է անգլերենին, իսպաներենին և գերմաներենին:
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ նախագահի կողմից արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածությունը պետք է հաստատի Միացյալ Նահանգների Սենատը։
Քելլի Դեգնանը Վրաստանում ԱՄՆ դեսպանն է 2020 թվականի հունվարի 29-ից։ Դեսպանների պաշտոնավարման ժամկետը շատ դեպքերում մոտ երեք տարի է։
