Վրաստանի կառավարությունը օլիմպիական չեմպիոնության համար կհատկացնի մեկ միլիոն լարի, արծաթե մեդալակիրներին՝ կես միլիոն, իսկ բրոնզե մրցանակակիրներին՝ 250 հազար լարի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ավանդաբար Օլիմպիական խաղերից առաջ մրցանակ է սահմանվում, և այս դեպքում Վրաստանի կառավարությունը օլիմպիական չեմպիոններին կտրամադրի մեկ միլիոն լարի, արծաթե մեդալի համար՝ կես միլիոն լարի, իսկ բրոնզե մրցանակակիրներին՝ 250 հազար լարի։
Չեմպիոնության համար մինչև վերջ պայքարելու համար, վստահ եմ, հավելյալ մոտիվացիա պետք չէ, բայց սա լրացուցիչ գործոն է, որը, հավանաբար, կբարձրացնի ձեր մոտիվացիան»,- ասել է Կոբախիձեն Օլիմպիական խաղերում վրացի օլիմպիականների ճանապարհելու արարողության ժամանակ ունեցած ելույթում։
Իրակլի Կոբախիձեն հաջողություն է մաղթել մարզիկներին և խոստացել, որ կառավարության աջակցությունը օլիմպիական հավաքականին տարեցտարի կավելանա։
2024 թվականի Օլիմպիական խաղերը Փարիզում կմեկնարկեն հուլիսի 26-ին և կավարտվեն օգոստոսի 11-ին։ 28 վրացի մարզիկներ օլիմպիական արտոնագիր են ստացել.
- Նինո Սալուքվաձե (հրաձգություն)
- Լաշա Գուրուլի (բռնցքամարտ)
- Գիորգի Կուշիտաշվիլի (բռնցքամարտ)
- Գոդերձի Ձեբիսաշվիլի (ազատ ոճի ըմբշամարտ, 65 կգ.)
- Վլադիմիր Գամկրելիձե (ազատ ոճի ըմբշամարտ, 86 կգ.)
- Գիվի Մաճարաշվիլի (ազատ ոճի ըմբշամարտ, 97 կգ.)
- Գենո Պետրիաշվիլի (ազատ ոճի ըմբշամարտ, 125 կգ.)
- Ռամազ Զոիձե (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 67 կգ.)
- Ռոբերտ Կոբլիաշվիլի (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ.)
- Լաշա Գոբաձե (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 87 կգ.)
- Սանդրո Բազաձե (սուսերամարտ)
- Լուբա Գոլովինա (բատուտի վրա ցատկ)
- Շոթա Միշվելիձե (ծանրամարտ, 61 կգ.)
- Իրակլի Չխեիձե (ծանրամարտ, 102 կգ.)
- Լաշա Տալախաձե (ծանրամարտ, + 109 կգ.)
- Գիորգի Սարդալաշվիլի (ձյուդո, 60 կգ.)
- Վաժա Մարգվելաշվիլի (ձյուդո, 66 կգ.)
- Լաշա Շավդատուաշվիլի (ձյուդո, 73 կգ.)
- Տատո Գրիգալաշվիլի (ձյուդո, 81 կգ.)
- Լաշա Բեքաուրի (ձյուդո, 90 կգ.)
- Իլիա Սուլամանիձե (ձյուդո, 100 կգ.)
- Գուրամ Թուշիշվիլի (ձյուդո, +100 կգ.)
- Էթեր Լիպարտելիանի (ձյուդո, 57 կգ.)
- Էթեր Ասկիլաշվիլի (ձյուդո, 63 կգ.)
- Սոփիո Սոմխիշվիլի (ձյուդո, 73 կգ.)
- Լիկա Խարչիլավա (վազք, 100 մ)
- Անա Նիժարաձե (լող, բատերֆլայ, 100 մ)
- Նոե Փանցխավա (լող, 100 մ)
Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում Վրաստանի ձյուդոիստների խառը հավաքականը հանդես կգա նաև թիմային առաջնությունում։