Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկության համաձայն՝ վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարել է աշխատել շինարարական համաներման նախագծի վրա։ Համաներումը կվերաբերի միայն ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող հողամասում առանց շինարարական փաստաթղթերի կառուցված անհատական բնակելի տներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Քննարկելով փոփոխությունը՝ ընդգծվել է, որ այս որոշմամբ մի կողմից կվերացվի ապագայում ապօրինի տներ կառուցելու պրակտիկան, մյուս կողմից՝ գյուղական համայնքներում կամ քաղաքներում անհատական տներ ունեցող քաղաքացիները, որոնց համար շինարարական փաստաթղթեր չեն տրվել, այլևս պարտավոր չեն լինի օրինականացման դժվարին և ծախսատար ընթացակարգով անցնել: Համաներումը կվերաբերի մինչև մեկ միլիոն քաղաքացիների»,- ասված է կառավարության հայտարարության մեջ։
Ըստ տեղեկության՝ արդարադատության նախարարը հնարավորինս սեղմ ժամկետներում նախագիծը կներկայացնի կառավարության նիստին։
Զբոսաշրջային ակտիվ գոտիներում՝ Մցխեթայում, Կազբեգիում, Խևսուրեթիում, Թուշեթիում, Սվանեթիում և այլուր, առանց թույլտվության կառուցված տները զգալիորեն աղավաղել են մշակութային ժառանգության հուշարձանները և շրջակա միջավայրը։
Մցխեթա քաղաքը և այնտեղ գտնվող Սվետիցխովելիի տաճարը, Ջվարիի և Սամթավրոյի վանքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ներառվել են համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում, սակայն 2009 թվականին կազմակերպությունը Մցխեթան տեղափոխել է վտանգված հուշարձանների ցանկ։ Հենց այս պատճառով՝ 2015 թվականին Մցխեթայում շինարարական մորատորիում է հայտարարվել։ 2017 թվականին Ուշգուլիում ևս շինարարական մորատորիում է հայտարարվել՝ թույլտվությունների տրամադրումը կասեցվել է, այդ թվում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերում բնակելի տների կառուցման համար։ Չնայած դրան, այս և այլ մարզերում շինարարությունը շարունակվել է առանց թույլտվության։
