Կառավարությունը պարապլանով թռիչքի ժամանակավոր կարգ է հաստատել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կառավարությունը ժամանակավոր կարգ է հաստատել, որը կարգավորում է Վրաստանում պարապլանով կոմերցիոն, ոչ կոմերցիոն և ուսումնամարզական թռիչքները։ Ժամանակավոր կարգը չի վերաբերում փորձնական և ցուցադրական թռիչքներին, սակայն, ըստ կառավարության  աշխատակազմի, որոշակի պահանջներ են սահմանված նման թռիչքների իրականացման համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նախագիծը սահմանում է գործընթացում ներգրավված անձանց իրավունքներն ու պարտականությունները, թռիչքի վայրի համապատասխանությունը որոշելու պահանջը և համապատասխան կարգը, օպերատորի հավաստագրման հարցը, օդաչուին ներկայացվող պահանջները, օդաչուների կատեգորիաները/ենթակարգերը, դրանց նշանակման/ճանաչման և թեստավորման կարգը, պարապլանի և դրա տարրերի պիտանիությունը որոշելու պահանջը և համապատասխան ընթացակարգը, ֆեդերացիայի իրավասությունն ու իրավունքներն ու պարտականությունները, ֆեդերացիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունը, կարգով նախատեսված համապատասխան աշխատանքների իրականացման համար սահմանված վճարները և այլն:

Ժամանակավոր կարգը կկարգավորի պարապլանով թռիչքները՝ մինչև համապատասխան օրենսդրական ակտի ընդունումը։

Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանիի խոսքով՝ պարապլանային սպորտի ֆեդերացիան, որը ներգրավված է եղել այս օրենքի մշակման մեջ, հանդիսանում է փորձարկումների անցկացման պատասխանատու կազմակերպությունը.

«Այս կարգի ընդունումից հետո ոչ մի անհատ ձեռներեց, իրավաբանական անձ չի կարողանա թռիչքներ իրականացնել, եթե օդաչուն ինքը պրոֆեսիոնալ չէ, եթե չի անցել քննությունը: Բացի այդ, այս կարգի համաձայն, սարքավորումն ինքնին պետք է լավ վիճակում լինի:

Թվում է, թե տարրական բաներ են, բայց նախկինում գրված չի եղել, այսինքն՝ տարբեր անձանց մոտ պատշաճ տեխնիկայով թռչելու պարտավորություն չկար։ Երկրորդ՝ թռիչքի պատասխանատուն պետք է տեղյակ լինի այդ հարցում: Ներդրված է նաև մոնիտորինգ, որը կիրականացնի ֆեդերացիան։ Ֆեդերացիան վերահսկելու է էկոնոմիկայի նախարարության օդային նավիգացիայի վարչությունը։ Ներքին գործերի նախարարությունը կունենա այն գործառույթը, որ երբ Ֆեդերացիան որոշի թռիչքների համար հարմար տարածքները, որոնցից այն կողմ թռիչքներն արգելվելու են, ֆեդերացիան պատասխանատվություն է կրելու այդ տարածքում կարգի պահպանման համար, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ՆԳՆ-ն կաջակցի Ֆեդերացիային սույն կարգի կիրարկման գործում: Նաև նույն նախարարությունը պետք է ապահովի, որ կանխվի տվյալ տարածքներից դուրս ցանկացած թռիչք, որը կլինի անօրինական թռիչք»։

Նախարարի խոսքով՝ պարապլաներային սպորտի ֆեդերացիային տրվել է մեկամսյա ժամկետ՝ հանձնաժողով ստեղծելու և մոնիտորինգի տարբեր ընթացակարգեր իրականացնելու համար։

2022 թվականի հուլիսի 29-ին Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում սահմանային ոստիկանությանը պատկանող Mi 8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել և պայթել։ Ուղղաթիռում եղել է անձնակազմի 4 անդամ, 2 փրկարար և 2 բուժաշխատող։ Ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են։ Ուղղաթիռը ղեկավարել է փորձառու օդաչու Զազա Լորիան։ Անձնակազմի անդամներից են եղել Դիմիտրի Քաաձեն, Լևան Չոխելին և Անդրո Քուջոշվիլին։ Օդանավում գտնվել են շտապ օգնության կենտրոնի բժիշկներ Քեթևան Գուլագաշվիլին, Գիորգի Վենեցկին, փրկարարներ Գիորգի Մարգիանին և Կախա Տորչինավան։

Ուղղաթիռի օգնությամբ Գուդաուրիում ընթանում էր ընկած պարապլանիստի և նրան ուղեկցող անձի փրկարարական աշխատանքները։ Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, որ նախ վնասվում է ուղղաթիռի պոչը, մի քանի վայրկյանում այն պոկվում է, ինչից հետո ամբողջությամբ կորցնում է կառավարումը։ Վթարից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։

Ողբերգությունից հետո ներքին գործերի նախարարն արգելել է պարապլաներով թռիչքը ողջ Վրաստանում։

Ուղղաթիռի կործանման պատճառ էր նշվում նաև ուղղաթիռի հնարավոր անսարքությունը, ինչը ՆԳՆ-ն հերքել է և հայտնել, որ սահմանային ոստիկանության ուղղաթիռի պոչի հին ռոտորները 2022 թվականի մարտին փոխարինվել են նորերով՝ ելնելով միջազգային ավիացիոն անվտանգության կանոններից և ամբողջությամբ պահպանելով այդ կանոնները:

Օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, սակայն հանրությանը հայտնի չէ հետաքննության ընթացքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):