«Ռուսաստանի իշխանությունը կարծես սպասում էր ընտրությունների ավարտին, կամ ընտրությունների արդյունքներին, իսկ Աբխազիայի բռնակցման գործընթացները ոչ թե արագացան, այլ ավելի բարդացան»,- այս մասին ասել է նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Ըստ Գախարիայի, դրա արտահայտությունն է Ժնևում միջազգային բանակցությունների հերթական փուլից հետո ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն ու այն, «ինչ տեղի կունենա ուրբաթ օրը Աբխազիայում, երբ քվեարկության կդրվի այսպես կոչված ներդրումային պայմանագիրը»։
«Փաստացի, նախընտրական շրջանում «Երազանքը» իրավական ու բարոյական հիմք ստեղծեց այն գործողությունների համար, որոնք այսօր իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Առաջինը «ներողությունն» էր, որն ուղղակիորեն օգտագործվել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ որպես պատրվակ՝ հաստատելու, որ Վրաստանն է սկսել պատերազմը։ Այնուհետև վարչապետը մեղադրեց մեր երկրին պատերազմ սկսելու մեջ և խոստացավ պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործներին։ Այս ամենից հետո սկսվեց արշավ, թե իբր արևմտյան գործընկերները մեզ խնդրում են Աբխազիայով և Սամաչաբլոյով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։
Այս ամենի արդյունքում այսօր Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանից պահանջում է սահմանազատել Աբխազիայի և Սամաչաբլոյի սահմանները։ Նա նաև պաշտոնապես պահանջում է ստորագրել կրակ չբացելու մասին համաձայնագիր։ Բոլորը պետք է հասկանան, որ սա ճանաչման գործընթացի սկիզբն է՝ մի կողմ թողնելով ամենադժվար բռնակցման գործընթացները, որոնք տեղի են ունենում Աբխազիայում»,- ասել է Գախարիան այսօրվա ճեպազրույցում։
Նրա խոսքով, իշխող կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը պահպանելու համար ժողովրդին խոստանում էր տարածքային ամբողջականության վերականգնում, «հսկայական ռիսկի տակ դրեց երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ Գախարիայի խոսքով՝ Ռուսաստանը դժգոհ է այն փաստից, որ «Վրացական երազանքը» չի ստացել սահմանադրական մեծամասնություն։
«Ներողություն խնդրելուց հետո և երբ Իվանիշվիլին խնդրեց սահմանադրական մեծամասնություն, մենք նրան խնդրեցինք, այ մարդ, բացատրիր մեզ, թե քեզ ինչի է պետք այս սահմանադրական մեծամասնությունը, պատրաստվո՞ւմ ես որևէ կերպ փոխել պետական կառուցվածքը։ Սրա պատասխանը կտան Ռուսաստանի Դաշնության կողմից այսօր ձեռնարկվող պաշտոնական քայլերը։
Իվանիշվիլին ոչ մի ռեսուրս չունի Ռուսաստանի հետ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար՝ ելնելով ազգային շահերից, համաձայնության կամ առաջընթացի հասնելու համար։ Միակ բանը, որ ուզում են «Երազանքն» ու Իվանիշվիլին, հնարավորինս շատ փող աշխատելն է, ռուսական փողը, ինչ-որ «սև» փող աշխատելը։ Սա է նրանց հիմնական նպատակը։ Կոռումպացված, թույլ, ոչ լեգիտիմ իշխանությունը նվեր է Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Գախարիան։
Ժնևում նոյեմբերի 5-7-ը տեղի ունեցած միջազգային քննարկումների 62-րդ փուլում ռուսական կողմը «ընդգծել է հաշտության ազդակները Թբիլիսիից գործնական հարթություն տեղափոխելու կարևորությունը, դրանց համախմբումն ու զարգացումը կոնկրետ քայլերով»։ Ռուսաստանը «կոնկրետ քայլեր» ասելով նկատի ունի օկուպացված շրջանների հետ ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադիր փաստաթղթի ստորագրում, ինչպես նաև Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի հետ «Վրաստանի պետական սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը դրանց հետագա սահմանագծմամբ»։
«Այս առաջադրանքների հրատապությունը պայմանավորված է պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունով, որ Վրաստանում և նրա սահմաններից դուրս կան քաղաքական ուժեր, որոնք ծրագրում են «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ Աբխազիայում և Հարավային Օսիայում, ինչպես նաև Վրաստանի սահմանադրության մեջ առկա դոկտրինային ցուցումների վերահաստատումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը երկրի անդամակցության, զինված ուժերը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներով կառուցելու վերաբերյալ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Վրաստանի իշխանությունը չի արձագանքել ռուսական կողմի այս հայտարարությանը, ինչպես նաև Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին։