Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Քարելիի մունիցիպալիտետի օկուպացիոն գծի մոտ գտնվող Ճվրինիսի գյուղում հարձակվել են տեղի բնակիչների՝ Մևլուդ Խարազիշվիլիի և Էլզա Գոգալաձեի վրա և փորձել առևանգել ամուսիններին։ Նրանք անասուններին են արածացրել Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։ Օկուպանտները ոտքերով և ատրճանակի կոթով հարվածել են 53-ամյա Մևլուդ Խարազիշվիլիին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Տեղացիների խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 21-ի կեսօրին։ Դեպքի մասին լրագրողներին պատմել է ծեծի ենթարկվածի կինը. «Երբ մենք արածացնում էինք գյուղի անասունները, մեր վրա հարձակվեցին երկու ռուս օկուպանտներ։ Մեզ փորձեցին առևանգել, բայց մենք դա հաղթահարեցինք, փախանք, բավականին երկար վազեցինք։ Դրանից հետո ամուսնուս բռնեցին, քաշքշեցին ու փորձում էին կապել ձեռքերը, երկու անգամ էլ ոտքով հարվածեցին։ Ես գոռում էի, որ հարևանները օգնության հասնեն։ Նրանք ձայնս լսել էին ու դուրս էին եկել, բայց չկարողացան մոտենալ, ոչ ոք չկարողացավ օգնել մեզ։ Այդ ընթացքում հայտնվեցին նաև մեր ոստիկանները: Նրանց տեսնելուց հետո երկուսն էլ փախան։ Ամուսնուս հարվածել են ատրճանակի կոթով, հոնքն է վնասվել ու գլխացավ ունի»:
Այսօր Մևլուդ Խարազիշվիլիին շտապ բժշկական օգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց։ Ճվրինիս են ժամանել նաև Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները։
«Իրավիճակն ամեն կերպ բարդ է։ Այս գյուղում այլևս չես կարող ապրել, պայմաններ չկան։ [Օկուպանտները] հաճախ են մեր կողմ անցնում: Երբ ուզեն, այն ժամանակ կգան, ո՞վ է կանգնելու նրանց դիմաց։ Ցուցանակ ունեին, բայց դա էլ արդեն չկա, մենք արդեն չենք կարող տեսնել, թե ինչքա՞ն պետք է գնանք և ինչքա՞ն պետք է հեռանանք»,- ասում է տեղի բնակիչներից մեկը։
Ապրիլի 21-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել Վրաստանի երկու քաղաքացիների ապօրինի ձերբակալման փորձի մասին, թեև պաշտոնական հաղորդագրության մեջ նրանց վրա հարձակման մասին ոչինչ չի ասվում։ ՊԱԾ-ը նշում է, որ կենտրոնական իշխանությունը «խստորեն կբարձրացնի» նշված հարցը Էրգնեթիում նախատեսված Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) հաջորդ նիստում, որը տեղի կունենա ապրիլի 27-ին։
Ապրիլի 17-ին օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները այսպես կոչված սահմանի ռեժիմը խախտելու մեղադրանքով ձերբակալել են Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի բնակիչ, 32-ամյա Դիմիտրի Մամագուլաշվիլիին։ Վրաստանի քաղաքացին Ցխինվալիի մեկուսարանից ազատ է արձակվել ապրիլի 20-ին։ Այսպես կոչված Հարավային Օսիայի անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ դատարանը Մամագլուլաշվիլիին մեղավոր է ճանաչել պետական սահմանը խախտելու մեջ և վարչական տույժի ենթարկվելուց հետո նա արտաքսվել է «հանրապետությունից»։