Քարելիի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել են ոստիկանության մայոր, 51-ամյա Օմար Քարելին և ոստիկանության ավագ լեյտենանտ, 31-ամյա Վանո Բասանիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ մայրուղու եզրին կայանած պարեկային ոստիկանության անձնակազմին վրաերթի է ենթարկել մեծ արագությամբ ընթացող ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը։ Մեքենայում նստած պարեկային ոստիկանության աշխատակիցները տեղում մահացել են։
Իրավապահները ձերբակալել են նախկինում դատապարտված 31-ամյա Գ.Լ.-ին: Հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 9-րդ մասով, որը վերաբերում է ալկոհոլի ազդեցության տակ երթևեկության անվտանգության կանոնները խախտելուն, որը հանգեցրել է երկու մարդու մահվան։ Հանցագործությունը պատժվում է 8-ից 12 տարի ազատազրկմամբ։
Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում տեղի է ունեցել 1 153 ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել է 93 մարդ, 1 480-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
