Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման առումով կարևոր է եռակողմ ձևաչափով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև բանակցությունների հարթակի ստեղծումը։ Նրա խոսքով՝ այստեղ կարող են քննարկվել նաև էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Այս մասին Ալիևը հայտարարել է հոկտեմբերի 6-ին Պրահայում` կլոր սեղանի ձևաչափով ելույթի ժամանակ։ Հոկտեմբերի 6-7-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է Եվրամիության նախաձեռնած Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցում են ԵՄ 27 անդամ և 17 գործընկեր պետությունների ղեկավարներ։ Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել է «Խաղաղությունը և անվտանգությունը եվրոպական մայրցամաքում» թեման։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է, որ Թբիլիսին լինի մի վայր, որտեղ հարավային հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել։
«Նախորդ տարի վարչապետի ակտիվ մասնակցությամբ կոնկրետ շոշափելի արդյունքներ են ձեռք բերվել, այս գործընթացը շարունակվել է և մի քանի ամիս առաջ մենք Վրաստանում հյուրընկալել ենք երկու երկրների արտգործնախարարների։ Սա նաև այն բանի օրինակն է, որ մեր ընկերները առանձնահատուկ վստահություն ունեն մեր նկատմամբ։ Մենք միշտ պատրաստ ենք, որ ապագայում Վրաստանը՝ Թբիլիսին լինի մի վայր, որտեղ մեր հարավային հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել, որպեսզի նրանք կոնկրետ արդյունքներ ստանան այս բանակցություններից և մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի։ Մենք այս գործընթացում նախադրյալներ չունենք։ Միակ առաջարկը, որ արել ենք մեր հարևաններին, և այն գործում է այսօր և միշտ, ցանկացած պահի, իրենց ուզած ժամանակում և տարածքում, մեր երկրում մենք պատրաստ ենք հյուրընկալել մեր հարևաններին և անհրաժեշտության դեպքում օգնել ամրապնդել երկխոսել և խորացնել այդ գործընթացը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։
Պրահայում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։