Հանրային պաշտպանի կողմից ստեղծված փորձագետների խմբի գնահատմամբ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերջին այցից հետո (փետրվարի 19) վատացել է։ Մասնավորապես արտահայտվում է ծանր սարկոպենիա (մկանների հյուծում), ևս 4 կիլոգրամով քաշի կորուստ և արյան ճնշման կրիտիկական անկում։ Եզրակացության մեջ նշվում է, որ հետագա քաշի կորստի արդյունքում հիվանդը գամվելու է անկողնուն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Խորհրդի անդամ բժիշկները հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում են եղել ապրիլի 2-ին։
«Թուլության պատճառով տեղաշարժը զգալիորեն սահմանափակվում է։ Ոտքի կանգնելիս նկատվում է արյան ճնշման կտրուկ անկում՝ 120/90-ից մինչև 78/40, որն ուղեկցվում է հավասարակշռության կորստով և կոորդինացիայի նկատելի խախտմամբ։ Հարկ է նշել մտավոր ֆունկցիաների զգալի նվազում, դեպրեսիա։
Պացիենտը թևակոխել է ակտիվ կատաբոլիզմի փուլ։ Հետագա քաշի կորստի արդյունքում նա գամվելու է անկողնուն, քանի որ ստորին վերջույթների մկաններն ամբողջությամբ կհյուծվեն, թուլության պատճառով նա չի կարողանա շարժվել։
Նրա համար կրիտիկական քաշը 52-53 կիլոգրամն է, որից հետո կսկսվեն օրգանիզմում անդառնալի փոփոխություններ։
Կրկին դրսևորվում է ծայրամասային և վեգետատիվ նյարդաբանություն, որն առաջացնում է արյան ճնշման կրիտիկական անկում ոտքի կանգնելիս։
Ներկայումս հիվանդի առանց հսկողության տեղաշարժը վտանգավոր է, քանի որ ընկնելու, մարմնի վնասվածքների/կոտրվածքների վտանգը շատ մեծ է։ Վերջինիս զարգացման դեպքում վերքը կամ կոտրվածքը բուժելու կախեքսիկ օրգանիզմի ռեսուրսները շատ քիչ են, ինչը կհանգեցնի այլ կրիտիկական բարդությունների (արյունահոսություն, վարակ, խորը երակային թրոմբոզ և այլն) կասկադային զարգացմանը՝ մահացու ելքի հավանականությանը»,- նշված է բժիշկ-փորձագետների եզրակացության մեջ։
«Վիճակը ծանր է և պահանջում է շատ լուրջ միջամտություններ՝ նրա կյանքը փրկելու համար։ Այստեղից երբեք հնարավոր չի լինի ասել, թե երբ և որքան արագ պացիենտի վիճակը կծանրանա, դժվար է կանխատեսել։
Մենք բազմիցս ասել ենք, և կարծում եմ «Վիվամեդ» կլինիկայում նույնպես հիմա նույն կարծիքին են, որ նրա բուժումն այս կլինիկայում այլևս չպետք է շարունակվի։ Տարբերվող կարծիքն այն է, որ մենք կարծում ենք, որ ավելի լավ է նրան բուժել արտերկրում»,- ասել է փորձագիտական խմբի անդամ, նյարդաբան Թենգիզ Ծուլաձեն։
«Կարծում եմ, որ Վրաստանի պայմաններում, որտեղ նա իրեն որպես կալանավոր է զգում, երբ չի անցնում այն սթրեսը, որն առաջացրել է այս հիվանդությունը, ցանկացած կլինիկայում նույն արդյունքը կլինի։ Եթե մարդը ենթարկվում է ճառագայթման և ստանում է ճառագայթում, ապա նրան պետք է դուրս հանել ճառագայթային գոտուց, ապա բուժել։ Եթե նա մնա ճառագայթային գոտում, բուժումն արդյունավետ կլինի՞։ Այս դեպքում էլ է այդպես։ Տասը ամիսների բուժման արդյունքում Միխեիլ Սաակաշվիլիի վիճակն այսօր շատ ավելի վատ է, քան մայիսին էր, երբ նա ընդունվեց այս կլինիկա»,- ասել է փորձագիտական խմբի մեկ այլ անդամ՝ ռեանիմատոլոգ Գիորգի Գրիգոլիան։
«Վիվամեդ» կլինիկայի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի վատթարացման հիմնական գործոններն է նշում ընտրովի, քիչ քանակությամբ սնունդը և բժիշկների հանձնարարականների չկատարումը։ Չխաիձեի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլին «առողջության առանձնապես վատթարացում չունի» և կարող է ինքնուրույն շարժվել որոշակի հեռավորության վրա։
«Հրավիրել ենք մասնագետ, ռեաբիլիտոլոգ, ով համապատասխան պրոցեդուրաներ է անցկացրել, որպեսզի նա ակտիվանա, սա նպաստել է մկանային զանգվածի ակտիվացմանը, շարժման մեջ ակտիվացնելուն և այլն։ Բայց, ցավոք, պացիենտը հրաժարվել է շարունակել այդ պրոցեդուրաները»,- լրագրողներին ասել է Չխաիձեն։
Հարցին, թե սպասվում է հանկարծակի մահ, Զուրաբ Չխաիձեն ասել է, որ սա տեսական քննարկում է, և որ նույնիսկ առողջ մարդը պաշտպանված չէ նման բարդությունից. «Դրա առանձնահատուկ պատճառ չկա՝ պացիենտը շարժվում է, համեմատաբար ավելի ակտիվ, և մենք հուսով ենք, որ նա ավելի շատ կկատարի մեր հանձնարարականները, մեր նշանակումները, և նրա վիճակը աստիճանաբար կբարելավվի»։
Միխեիլ Սաակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ից գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում: Նա այնտեղ է տեղափոխվել Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Վրաստանի երրորդ նախագահը կալանավորված է 2022 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։