«Վրացական երազանքի» կողմից նշանակված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է։ Այս մասին նա հայտարարել է դեսպանների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Ըստ Կավելաշվիլիի, վերջին շրջանում եվրաինտեգրումը և արևմտամետ կուրսը հաճախ օգտագործվում են շահարկումների համար ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում։
«Մենք ստիպված ենք եղել առնչվել բազմաթիվ շահարկումների հետ և գիտենք, որ այս ամենը, ցավոք, ծառայում է մեր հասարակության բևեռացմանը, հետևաբար դա վնասում է մեր երկրի շահերին, և մեր պարտքն է նման շահարկումներին հակադրել ճշմարտությունը։
Այսօր, չնայած երկրում ստեղծված արհեստական աժիոտաժին և հզոր ապատեղեկատվական արշավին, Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է։
Մինչև 2028 թվականը մենք կկատարենք ասոցացման համաձայնագրի ավելի քան 90 տոկոսը, իսկ մինչև 2030 թվականը մենք լավագույնս պատրաստ կլինենք անդամակցել Եվրամիությանը»,- ասել է Կավելաշվիլին, ով ընդդիմադիր կուսակցությունների և հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից լեգիտիմ չի ճանաչվել։
Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵՄ անդամակցության բանակցությունները։
«Ցանկացած պահի մեր երկիրը պատրաստ կլինի մեկնարկել բանակցությունները և սկսել գործընթացը»,- հավելել է Միխեիլ Կավելաշվիլին։
Նա անդրադարձել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին և ասել, որ «Վրացական երազանքը» ակնկալիքներ ունի՝ «նոր վարչակազմի օրոք բոլոր թյուրիմացությունները կվերացվեն»։
«Հիմա, ինչպես գիտեք, բավականին լարված իրավիճակ է աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։
Մեզ անհրաժեշտ է ավելի խելացի և պրագմատիկ գործողություններ, քաղաքական խորաթափանցություն, և ես վստահ եմ, որ նման ջանքերով մենք մեր երկիրը անպայման տանելու ենք դեպի խաղաղություն»,- դեսպաններին է դիմել Միխեիլ Կավելաշվիլին։
ԵՄ առաջնորդների ու կառույցների կարծիքով՝ Վրաստանի անդամակցության գործընթացը դե ֆակտո կասեցված է «Վրացական երազանքի» կառավարության գործողությունների պատճառով։ Այս մասին նշված է ընդլայնման զեկույցում, որը հոկտեմբերի 30-ին հրապարակել է Եվրահանձնաժողովը։ Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ խորհուրդ չի տա սկսել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները, քանի դեռ երկիրը չի փոխել իր կուրսը։ Զեկույցի հրապարակումից և խորհրդարանական ընտրությունների անցկացումից մեկ ամիս անց՝ նոյեմբերի 28-ին, «Վրացական երազանքը» հայտարարեց, որ մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի բանակցություններ սկսելու հարցը։ Այս որոշմանը հաջորդեցին զանգվածային բողոքի ցույցեր Թբիլիսիում և մարզերում։
Այս թեմայով՝
ԵՄ-ում պետք է քննարկենք Վրաստանի անդամակցության գործընթացի պաշտոնական կասեցման հարցը․ Բերբոք
